Ավարտվեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը

19.07.2024 12:01
911

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի վերջին ակորդն առավել քան տպավորիչ ստացվեց։ Նախ՝ փառատոնի մասնակից 30 կապանցի պատանի երաժիշտներ ստացան կրթաթոշակներ «Միասին-org»–ից։ Երախտագիտություն հայտնվեց այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք փառատոնի կազմակերպման ակունքներում էին և ովքեր նպաստեցին, որ երաժշտական տոնն իրականություն դառնա։

Այնուհետև բեմահարթակում էր գնչուական ջութակի վարպետ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը։ Մեծ վարպետի հետ բեմում էին նրա ընկերները՝ վիրտուոզ երաժիշտներ Լասլո Բոնին (ջութակ), Լասլո Ռագը (ցիմբալ), Գաբոր Լադանյին (կիթառ), Ռոբերտ Շակչին (դաշնամուր) և Վիլմոս Սիսկոշը (կոնտրաբաս)։

Հանդիսատեսը մասնակիցը եղավ երաժշտական մի հրավառության՝ նախևառաջ խմբի ղեկավարի վիրտուոզ կատարման շնորհիվ։ Նա ոչ միայն վառ վիրտուոզ է, այլև արտակարգ ոճական բազմազանությամբ երաժիշտ, ինչպես գրում են երաժշտական քննադատները և հավելում, որ Ռոբի Լակատոշը եզակի երաժիշտներից է, որ սահմաններից դուրս է։ Նրան անվանում են գնչու ջութակահար կամ «սատանայի ջութակահար», դասական վիրտուոզ, ջազի իմպրովիզատոր, կոմպոզիտոր և գործիքավորող։

Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճից մտնելով նա սկսեց ջութակի նվագը և բեմ բարձրանալով՝ խմբին վարակեց իր կատարմամբ՝ բերկրանք պատճառելով հանդիսականին։

Դասական երաժշտությունը միախառնված էր հունգարական– գնչուական կենսախինդ մեղեդիների հետ։ Ոչ մի երաժշտական համար չէր հայտարարվում, այլև անընդհատ դեպի հանդիսատեսի սիրտը հորդող երաժշտություն էր հնչում։

Բեմահարթակում, իրոք, բարձրակարգ ու վիրտուոզ կատարողներ էին։ Բայց նաև անակնկալ էր սպասվում։ Ընդմիջումից հետո բեմ բարձրացան Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սան, սրնգահար Նարեկ Սարգսյանը, Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սան, դհոլահար Գագիկ Գասպարյանը և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թավջութակահարուհի Մարիա Արիստակեսյանը։

Պատանի երաժիշտները հետ չմնացին ավագ «գործընկերներից»։ Կատարվեց, մասնավորապես, Վիտորիո Մոնտիի «Չարդաշը», իսկ ամենավերջում՝ Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ ինքնատիպ մեկնաբանությամբ։

Փառատոնը երկու շաբաթ հնարավորություն ընձեռեց կապանցիներին (և ոչ միայն) հաղորդակից լինել բարձրակարգ երաժշտության։ Փառատոնը միավորեց նաև մարդկանց։ Ուստի ապրենք այն հաճելի զգացողությամբ, որ այն ավանդական է դառնում, և առնվազն մեկ տարի հետո կրկին կլինի հանդիպում դասական անկրկնելի երաժշտության հետ։

Վահրամ Օրբելյան

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59