Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

31.12.2025 15:32
1808

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տարեմուտի այս խորհրդանշական պահին ուզում եմ, որ ամենակարևորը բարձր ու հստակ հնչի խաղաղ ու անվտանգ երկիր ունենալու մեր համընդհանուր ցանկությունը։

Նոր տարին թող մեզ բերի ոչ միայն օրացույցի փոփոխություն, այլև վստահություն, որ ապրում ենք հայրենիքում, որտեղ մարդը իրեն ապահով և պաշտպանված է զգում։

Թող 2026 թվականին Հայաստան աշխարհի սահմանները միշտ խաղաղ լինեն, ճանապարհները՝ անվտանգ, իսկ մեր երեխաների երազանքները՝ առանց վախի ու անհանգստության։

Ուժեղ երկիրը սկսվում է միասնականությունից, փոխադարձ հարգանքից և հավատից՝ Աստծո, սեփական երկրի ու ապագայի հանդեպ։

Մաղթում եմ, որ Սյունիքը շարունակի մնալ կանգուն, արժանապատիվ ու հուսալի հենարան մեր պետականության համար, իսկ յուրաքանչյուր ընտանիքում լինի հանգստություն, կայունություն և հավատ` վաղվա օրվա նկատմամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող նոր տարին մեզ բոլորիս պարգևի խաղաղ երկինք, անվտանգ հայրենիք և արժանապատիվ ապագա։

Սուրիկ Խաչատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40