Հոկտեմբերի 29-ից 30-ը երկօրյա այցով Սիսիան համայնքում է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության անդամ, Մոնտելիմարի փոխքաղաքապետ տիկին Ֆաբիեն Մենուարը

30.10.2024 16:04
710

Սիսիան համայնքում տիկին Մենուարին դիմավորեցին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները։

Այցի նպատակը երկու քաղաքների՝ Սիսիանի և Մոնտելիմարի «քույր քաղաքներ» ճանաչելու մեկնարկն է։

Սիսիան համայնքը դիմավորեց փոխքաղաքապետ տիկին Մենուարին ավանդական աղ ու հացով։

 Հովսեփ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց տիկին Մենուարին այցի համար և հույս հայտնեց, որ այցը շարունակական բնույթ կկրի։ Նա նաև խոսեց հայ-ֆրանսիական դարավոր սերտ-բարեկամական կապի մասին, որն ըստ համայնքի ղեկավարի կօգնի, որպեսզի Սիսիան-Մոնտելիմար համագործակցության հիմքն ավելի խորը լինի։

Ի պատասխան ջերմ հյուրընկալության` տիկին Մենուարն իր խորին շնորհակալությունը հայտնեց համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին և հավելեց, որ մշտական համագործակցության արդյունքում կկարողանան Մոնտելիմար-Սիսիան միջքաղաքային հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնել։

Հանդիպման վերջում կողմերը փոխադարձ նվերներ հանձնեցին։

Նրանք նաև հարգանքի տուրք են մատուցել Սիսիանի քաղաքային պանթեոնում հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությամբ Մոնտելիմար քաղաքի փոխքաղաքապետ տիկին Մենուարն այցելեց Սիսիանի թիվ 3 ՆՈՒՀ, որտեղ ՆՈՒՀ-ի սաները ֆրանսերեն լեզվով նախ դիմավորեցին, ապա ցուցադրեցին իրենց ֆրանսերենի գիտելիքները։

Տիկին Մենուարին հիացրեց ֆրանսերեն լեզվի հանդեպ սաների ունեցած գիտելիքները և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կարողանում են ֆրանսերեն լեզուն այդչափ գեղեցիկ մատուցել երեխաներին։

Սիսիանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40