Սվետլանա Գեւորգյանը 80 տարեկան է. շնորհավորում ենք

08.06.2020 11:02
1860

Ակնավայել եւ ընդունելի լինելը քչերի մենաշնորհն է։ Նման երեւելիներից է սյունեցի փառահեղ տիկին Սվետլանա Գեւորգյանը։

Ծնողները սերում են Քաջարանից։ Բնակվել են հանքաշխարհի կենտրոնատեղի Լենհանքեր բանավանում։ Կարգին կրթություն է ստացել, եռանդուն, ժրաջան ու գործունյա հասարակական-քաղաքական գործիչ էր եւ է։

Աշխատանքային գործունեությունն սկսել է դպրոցում՝ ավագ ջոկատավար, հետո՝ տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ քաղխորհրդի գործկոմի քարտուղար, մշակույթի բաժնի վարիչ, կենցաղվարչության տնօրեն, կենսաթոշակի անցնելուց հետո՝ գրադարանների միավորման ղեկավար։

Հիշյալ պաշտոններում աշխատելը Ս․Գեւորգյանի համար խաղուպար էր։

Թեեւ Կապանում գործող հիմնարկ-ձեռնարկությունների եւ ղեկավարների դաշտում իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել եւ հասարակության մեջ իր գործունեությամբ մեծ հեղինակություն ու բարձր վարկանիշ են ձեռք բերել կենցաղվարչությունը եւ նրա տնօրենը, սակայն միշտ այն կարծիքին եմ եղել, որ տիկին Սվետլանայի ուժերը հավուր պատշաճի չեն օգտագործվել։ Չգիտեմ, առիթ չի եղել հետաքրքրվելու՝ այլ պաշտոնի առաջարկություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ենթադրում եմ՝ ոչ։ Նա ի զորու էր շրջան եւ քաղաք ղեկավարելու։ Սվետլանա Գեւորգյանը երկար տարիներ կանանց հանրապետական խորհրդի վարչության անդամ էր, Կապանի կանանց խորհրդի նախագահը։

Ինչեւէ, ժամանակին նրա աշխատանքը գնահատվել է ստվարաքանակ պարգեւներով՝ պատվո նշան ու շքանշան, պատվոգիր ու գովասանագիր․․․ Սակայն ամենամեծ ու շքեղ պարգեւը կապանցիների անթաքույց սերն ու հարգանքն է իր սիրասուն դստեր հանդեպ։

Քաղաքը բազմահարկ շենքերի, ավտոմեքենաների, զվարճանքի վայրերի լիությունը չէ։ Քաղաքը՝ մտածելակերպ է, ապրելու ձեւ, հյուր եկած քաջանուն մարդկանց աստղաբույլ։

Պատվարժան տիկինը յուր ժամանակին Կապան այցելած մեծերի հետ սեղան է նստել, հաղորդակցվել՝ Վիլյամ Սարոյան, Անաստաս Միկոյան, Հովհաննես Բաղրամյան, Զարուհի Դոլուխանյան, Էդուարդ Միրզոյան, Խորեն Աբրահամյան․․․

Շնորհաշատ ու բարեգութ տիկինը 10 օր շարունակ խնամել է Երեւանի հիվանդանոցներից մեկում պառկած քանքարավոր Մհեր Մկրտչյանին։

Դժնդակ օրեր, տարիներ․․․ Մութ ու ցուրտ, ռմբակոծվող ու հրի մեջ գտնվող քաղաք։ Այդ ժամանակ էլ անգործ չմնաց, օրապահեց հիվանդանոցներում՝ գորովսանն օգնելով վիրավորներին ու բուժանձնակազմին։

Առօրյայում անպաճույճ ու հասարակ կին է, յուրօրինակ հմայքի տեր, արագախոս, նրբազգաց ու շատ հումորով զրուցակից։

Նա հրաշալի է կատարում իր՝ Մարդու դերը։

Առույգատես է, միտքը՝ սուր, դժվար իրավիճակներում կողմնորոշվում է վայրկենապես։

Ազնիվ, պարտաճանաչ, անշահախնդիր, նորարարության ջատագով  տիկինը վաղուց է սերտել սեւակյան «դասը»․

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպես, ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։

Միով բանիվ՝ Սվետլանա Մամբրեեւնա։

Բարեմաղթանքներս ու օրհնանքս ծննդատոնիդ։ Ողջ լեր։

 

Լեւոն Մարգարյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34