ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21.09.2019 11:21
1545
Անկախության տոնը մեզ վերադարձրեց ազգային ինքնության ու պատվի զգացումը, մեր երկրի ճակատագիրը վերահսկելու իրավունքը:
 
Այսօր երջանիկ ենք ապրել ազատ ու անկախ Հայաստանում, որի մասին երազել են մեր նախնիները դարերով, որին հասել ենք ոչ հեշտությամբ։ Բոլոր ազգերին չէ, որ տրված է նման տոն ունենալու բերկրանքը, այն նվաճում ու փայփայում են մեծ պատասխանատվությամբ։

Ուստի, մեր պարտքն է հաստատուն պահել պատմական այս հաղթանակը, համեմելով այն ազգային արժեքներով, հարուստ մշակութային ժառանգությամբ՝ կայացնել ազատ հանրությամբ ժողովրդավար երկիր և ի ցույց դնել մեր միասնությունն ու հայրենիքի հանդեպ սերը, հարգանքը՝ ապրածով ու կատարած աշխատանքով։
Սեպտեմբերի 21-ը նաև օրն է շնորհակալ լինելու բոլոր նրանց, ում շնորհիվ ունեցանք այսքան թանկ անկախությունը, հավերժ փառք՝ դրա համար հերոսացած անհատներին։

Հիմա այլ բնագավառներում հերոսանալու ու հաղթանակներ տոնելու ժամանակներն են, ու պետք է անել ամեն հնարավորը՝ մեր զավակներին առավել հզոր, պաշտպանված ու զարգացած Հայաստան ժառանգելու համար։

Տոնի կապակցությամբ ամենքիդ մաղթում եմ կայունություն, խաղաղություն ու զարգացում թե՛ պետական, թե՛ քաղաքացու անձնական կյանքի բոլոր ոլորտներում, վստահություն մեր սիրելի հայրենիքի բարի ու վառ ապագայի հանդեպ։

Ամուր ոգի՝ Հայոց բանակին, որը մեր անկախության անսասանության գրավականն է, խաղաղ ծառայություն՝ մեր սահմաններին կանգնած զինվորներին, հզորացում՝ մեր տնտեսությանը, զարգացում ու բացահայտումներ՝ մեր գիտական մտքին, համաշխարհային ճանաչման նոր հորիզոններ՝ մեր մշակույթին, բարեկեցություն՝ բոլորիդ օջախներին։

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 21։

 

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21