ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2021 10:23
1746

Սիրելի՛ ուսուցիչներ եւ մանկավարժական աշխատանքի վետերաններ

Ընդունե՛ք ջերմ շնորհավորանքներս մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ոսուցիչը միշտ համարվել է ամենադրական արժեքների, մշակույթի, կրթադաստիարակչական ավանդույթների կրողը, դպրոցը՝ լուսավորության օջախ, հետեւաբար, ձեր ուսերին է առողջ ու խելամիտ վարքով, հայրենիքը սիրող ու նրան նվիրված, գիտատեխնիկական նորույթներ ստեղծող ու երկիրը առաջ տանող սերունդներ կրթելու պատասխանատվությունը։ Ձեր հմտություններից, իմաստնությունից եւ համբերությունից են կախված նաեւ երիտասարդ սերնդի մասնագիտական զարգացումը, ճիշտ ինքնադրսեւորումն ու բարոյական առողջությունը։

Ինձ համար հայրենիքը սկսվում է դպրոցից։ Ուստի շնորհակալ ենք ձեզ՝ նվիրված ու տքնաջան աշխատանքի համար, բայց մեր հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում նաեւ խնդրանքս է՝ ավելի մեծ եռանդով ու կրկնակի ջանքով աշխատեք աշակերտների հետ, դա մեր հետագա ձեռքբերումների ու Հայաստանի հզորացման հիմքն է։

Գիտեմ, անցած ուսումնական տարում շատերդ ունեցաք նոր կյանք ճանապարհած շրջանավարտների ու տարբեր տարիների սիրելի աշակերտների կորստի ցավը, գիտեմ, որ յուրաքանչյուրին սիրել ու ջերմություն էիք տվել ծնողի պես, մեծացել ու դաստիարակվել էին ձեր աչքի առաջ: Բայց նաեւ ցանկանում եմ, որ նրանց անմար հիշատակից ճառագող լույսը մղի ձեզ նույն կերպ հայրենասիրություն ու ազգային արժեքներ ներարկել ներկա աշակերտներին։

Շնորհակալ եմ նաեւ մեր մարզի կրթական համակարգում մշտական ձեռքբերումներ ապահովելու համար, քանզի սյունեցի աշակերտները իրենց լավագույնն են դրսեւորում տարբեր ծրագրերում, օլիմպիադաներում ու մրցույթներում։

Հարգելի՛ մանկավարժներ, բոլորիդ առողջություն, բարեկեցություն, լավատեսություն, ստեղծագործական ու մասնագիտական ձեռքբերումներ եմ ցանկանում ու նաեւ մաղթում, որ միմիայն խաղաղ ու կապույտ երկնքի տակ դասարան մտնեք։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22