ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

03.06.2022 10:09
2532

Դպրոցին հրաժեշտ տվող սիրելի՛ շրջանավարտներ

Մանկավարժնե՛ր, ծնողնե՛ր

Այսօր յուրահատուկ իրադարձություն է ձեր կյանքում՝ պայծառ ու հիշարժան տոն, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ։

Ավարտվում է ձեր կյանքի՝ դասերով, ամենօրյա փոփոխություններով, ուրախ ընկերներով, իմաստուն ուսուցիչներով ու գիտելիքներով լեցուն մի շրջան։

Հարազատ կրթօջախում լսվող դպրոցական Վերջին զանգը բոլորիդ հիշեցնում է առաջին սովորած տառի ու ինքնուրույն կարդացած բառի, տքնաջան աշխատանքի, ծնողների ամենօրյա խրատների, ձեռք բերած թանկ ընկերության ու ուսուցիչների անկեղծ սիրո մասին։

Այսօրվանից սկսվող մեծ ու պատասխանատու ճամփորդության մեկնարկին ուզում եմ անպայման ասել, որ հավատում եմ ձեր ուժերին, գիտելիքներին, շնորհներին. ձեզ հետ շփումներն ու զրույցներն են իմ այս լավատեսության հիմքը։

Եղե՛ք համարձակ և ինքնավստահ, մի՛ վախեցեք երազել ու նախաձեռնել, ակտիվորեն փորձեք իրագործել երբեմն մեծերի համար անժամանակ թվացող գաղափարներն ու հարազատ բնակավայրի, մարզի, երկրի զարգացումն ու առաջընթացը կգան․․․

Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ՝ սպասվող քննությունների, մասնագիտության ընտրության, կրթությունը շարունակելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, ծրագրեր ու նպատակներ իրականացնելու ընթացքում։

Անչափ ցանկալի է, որ լավ մասնագետ, քաղաքացի դառնալուց հետո ձեր երազանքները ձգտեք իրականացնել հայրենի մարզում՝ Սյունիքում. այսօր մենք ամեն ջանք ներդնում ենք այդ նպատակի՝ ձեր վերադարձի ցանկության ու այստեղ ամուր ապրելու համար։

Հարգելի՛ ուսուցիչներ, ընդունեք իմ խորին շնորհակալությունը ձեր անգնահատելի ու անձնուրաց աշխատանքի համար։

Շնորհավորում եմ նաև մեր շրջանավարտների ծնողներին, քանզի զավակների հաջողությունն առաջին հերթին իրենցն է։

Սիրելի՛ շրջանավարտներ, խաղաղ երկիր, քաջառողջություն, ինքնավստահություն, հաջողություններ և կյանքի բոլոր ոլորտներում մեծ հաղթանակներ եմ ցանկանում ձեզ։

Թո՛ղ որ աշխարհը բարի լինի ձեր հանդեպ, բայց հիշեք, որ այս աշխարհը նաև դուք եք կառուցում ու պատասխանատու եք ապագա աշակերտների համար․․․

Բարի՛ երթ 2021-2022 ուստարվա բոլոր շրջանավարտներին։

 

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30