ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

11.10.2019 17:50
1624

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։
Դեսպանին ուղեկցում էին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար, դեսպանատան խորհրդական Սերգեյ Ռիբինսկին եւ ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկուստեք հարաբերությունները, մարզում դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ռուս համայնքի գործունեությունը, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարները։
Սերգեյ Կոպիրկինին հետաքրքրում էին հատկապես տնտեսական զարգացման հետ կապված հարցեր ու այդ համատեքստում, մասնավորապես, Սյունիքի հնարավորությունները՝ որպես Իրանին սահմանակից մարզ։
Պատասխանելով հարցերին՝ Հունան Պողոսյանը մանրամասնորեն ներկայացրեց Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված ներկա վիճակը, քանի որ այն ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է, ու նաեւ ռուս գործարարներն են դրանով հետաքրքրված։
Գործարար հարաբերությունների ու տնտեսական ծրագրերի իրագործման համար մարզն առավել մատչեի դարձնելու առումով ռուս դիվանագետին հետաքրքրում էին Սյունիքում ճանապարհաշինության ընթացքն ու նոր շրջանցիկ ուղիների կառուցման իրատեսական հնարավորությունները, ինչպես նաեւ այստեղ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարը։
Զրույց ծավալվեց նաեւ մարզում ռուսական ներդրումով տնտեսվարող կազմակերպություների մասին։
Հյուրերը հետաքրքրվեցին Սյունիքի դպրոցներում ռուսալեզու դասարանների առկայությամբ եւ առհասարակ, ռուսերենի դասավանդման դրվածքով։

syunik.mtad.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24