ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎՐԴ․ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

16.04.2022 20:30
3858

Սյունեցի իմ շատ սիրելի հավատացյա՛լ եղբայրներ և քույրեր

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ ուրախ հոգով ողջունում ենք ձեզ և շնորհավորում ամենքիդ հրաշափառ ավետիսով` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հուսացյալ սրտով մաղթում ենք, որ լույս Հարության տոնի շնորհները առատապես սփռվեն մեր համայն ժողովրդի վրա, և «Աստուած յուսոյ՝ լի՛ արասցէ զձեզ ամենայն խնդութեամբ եւ խաղաղութեամբ, առաւելո՛ւլ ձեզ յուսով՝ զաւրութեամբ հոգւոյն սրբոյ» (Հռոմ. ԺԵ 13):

Սիրելինե՛րս, Քրիստոսի հարության ավետիսը պատմության մեջ խոստումնալից սկիզբը եղավ մի նոր կյանքի՝ կենդանացնելով բարոյապես մեռած մարդկությանը և հավերժական կյանքի լույսով ու հավատով լուսավորելով սերունդների ճանապարհը։ Այսօր ամբողջ աշխարհը Հարության լույսով ու պատգամով ավելի քան երբեք կարիք ունի դարձյալ հոգևոր, բարոյական վերազարթոնքի, ուստի անսալով տոնի խորհրդին, այն է՝ մարդու հոգևոր և բարոյական վերակենդանությունը, զարթոնքի զգացմամբ համակված՝ աղոթում ենք, որ մարդը նորոգվի, և Տիրոջ ողորմությամբ շուտափույթ վերահաստատվեն խաղաղությունն ու համերաշխ գործակցությունը մեր երկրում ու ողջ աշխարհում, որպեսզի վերստին շարունակենք մեր երջանիկ կյանքը:

Այս աղոթքով, մաղթանքներով ու բարի հույսերով հայտարարում ենք. «Փառք հրաշափառ Յարութեան Քո, Տէ՛ր»։ Ամեն։

Օրհնությամբ`

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

տ. Մակար վրդ. Հակոբյան

Սյունյաց թեմ / Syunyac tem

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40