ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

30.08.2018 11:20
1619

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը շարունակում է մարզի համայնքներ այցելությունները, որոնք սկսել է գյուղական բնակավայրերից: Օգոստոսի 27-ին նա եղել է Գորայք խոշորացված համայնքում՝ լինելով նրա 4 գյուղական բնակավայրերում՝ Սպանդարյանում, Սառնակունքում, Ծղուկում եւ Գորայքում: Գյուղերում մարզպետը հանդիպումներ եւ զրույցներ է ունեցել բնակիչների ու բնակավայրերի վարչական աշխատակիցների հետ, նրան ուղեկցում էր համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը:
Ըստ մարզի ղեկավարի՝ խոշորացված համայնքներից շատերը հավասարաչափ ուշադրություն չեն դարձնում բոլոր բնակավայրերին, այլ՝ հիմնականում կենտրոնին, եւ Գորայքն այս առումով տարբերվում է՝ հավասարաչափ աշխատանք տանելով 4 գյուղերում եւ բոլորի համար էլ սուբվենցիայի ծրագրեր է ներկայացրել ՀՀ կառավարություն, 4-ն էլ հաստատվել են. դրանցում համայնքը կունենա իր համաներդրումը: 
Համայնքում (մարզի կտրվածքով) ամենատխուր պատկերն է հողի հարկի հավաքման առումով, մեծ պարտքեր են գոյացել, եւ Կարեն Համբարձումյանը հորդորեց բնակիչներին՝ լինել պարտաճանաչ ու վճարել՝ հիշեցնելով, որ նաեւ սեփական եկամուտների կատարումից է կախված կառավարության հատկացումները համայնքին: 
Սպանդարյանում մարզպետն այցելեց գյուղի դպրոց, որի 2-րդ հարկը նորոգված է եւ գեղեցիկ տեսք ունի, բայց դեռեւս անմխիթար վիճակում են առաջին հարկն ու մարզադահլիճը: 
Այս 4 գյուղերից միայն Սառնակունքում է ՆՈՒՀ գործում, եւ քննարկվեց այլ բնակավայրերում եւս մանկապարտեզ ունենալու հարցը, ու քանի որ մանուկների թիվը քիչ է, գոնե դպրոցներին կից նախակրթարանների տեսքով: 
Սպանդարյանում բարձրաձայնեցին հրատապ խնդրի մասին՝ գյուղը կոյուղի չունի… Հին ու մաշված է նաեւ խմելու ջրատար ցանցը, եւ հաճախակի են վթարներ լինում: 
Իսկ Սառնակունքում ջրի հոսքի ծավալի խնդիր կա, եւ այն չի բավարարում, ոչ բոլորն են օգտվում կենսական հեղուկից. մարզպետը խոստացավ հարցին լուծում տալ, աշխատանքին կմասնակցեն նաեւ բնակիչները: 
Ծղուկ գյուղում տեղեկացրեցին իրենց հատկացված հողերի՝ ժամանակին արված սխալ չափագրումների մասին, նշելով, որ իրականում այդքան հող չունեն, հարկաչափերից մեծ գումարներ են գոյանում, դրա համար էլ չեն ցանկանում վճարել… Բողոքում են նաեւ, որ գյուղին մոտ գտնվող մեծ հողատարածքները՝ վարելահող, արոտավայր, խոտհարք, ժամանակին երկարաժամկետ վարձակալվել եւ չեն օգտագործվում, իսկ իրենց բաժին հասած տարածքները շատ հեռու են, ու դրա համար էլ չեն կարողանում օգտվել դրանցից:
Բոլոր տեղերում խոսվեց դաշտամիջյան ճանապարհների անբարեկարգ ու անանցանելի վիճակի մասին: Գյուղացիները բարձրաձայնեցին նաեւ բերքի իրացման դժվարությունների, ինքնարժեքից ցածր գներով ցորենի իրացման, կաթի մթերման, թանկ դիզվառելիքի մասին… 
Գորայք գյուղում, ի թիվս այլ խնդիրների, բնակիչները շարունակում են պայքարել 3 տարի առաջ «Աշտարակ կաթ» ընկերության կողմից մթերված կաթի՝ իրենց չվճարված գումարները ստանալու համար: Հարցը տարիներով լուծում չի ստանում, իսկ գյուղական ամեն ընտանիքի համար պարտքը լուրջ գումար է կազմում: Բայց իրավապահներին դեռեւս չեն ցանկացել դիմել, ու Կարեն Համբարձումյանը նշեց, որ խնդրի հարթման միակ ճանապարհը իրավական է եւ հորդորեց գնալ այդ ճանապարհով, որում, անհրաժեշտության դեպքում, մարզպետարանը եւս կաջակցի:

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik#Syunik_Regional_Administration

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40