Սյունիք այցելած ԿԳՄՍ նախարարն այդպես էլ բացատրություն չտվեց՝ ինչո՞ւ է մարզում 48 դպրոց փակվում, նաև կեղծ տեղեկատվություն սփռեց, թե եղել է Բաղաբերդ ամրոցում

21.05.2026 14:20
1592

Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքում իրականացված քարոզարշավից անմիջապես հետո մարզ է այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՔՊ–ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետը սյունիքյան քարոզարշավի ընթացքում գրեթե համոզվել է, թե նախարարի պաշտոնը զբաղեցնող այդ տիկինը որքան մեծ վնաս է մարզում հասցրել իշխող քաղաքական ուժի՝ առանց այդ էլ գահավիժող վարկանիշին, ինչի համար էլ նրան ուղարկել է Սյունիք։

Սյունիքում՝ լսելով ԿԳՄՍ օրվա նախարարի այցի մասին, ակնկալում էին, որ նա՝ նախևառաջ, պարզաբանելու է, թե ինչո՞ւ է մարզում իրականացվում հանրակրթական 48 դպրոց փակելու դիվային ծրագիրը։

Ակնկալում էին պարզաբանում՝ ինչո՞ւ է մարզում ձախողվել («300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում) դպրոցների և մանկապարտեզների կառուցման խոստացած ծրագիրը։

Ընթերցողին հիշեցնենք՝ կառավարության որոշման համաձայն՝ մինչև 2026 թվականը հանրապետությունում պետք է իրականացվեր 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում կամ հիմնանորոգում։

Ըստ կառավարության տվյալ որոշման՝ ծրագրում ընդգրկված է 48 դպրոց Սյունիքից (3-ը՝ Գորիսի համայնք, 12-ը՝ Կապան համայնք, 19-ը՝ Սիսիան համայնք, 2-ը՝ Տաթև համայնք, 3-ը՝ Տեղ համայնք, 4-ը՝ Քաջարան համայնք, 5-ը՝ Մեղրի համայնք)։

Ակնկալում էին պարզաբանում՝ ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունում ներդրվել կրթական հաստատությունների ղեկավարման իրավունքի՝ հավաստագրերի կեղծման «արտադրամաս»։

Ակնկալում էին պարզաբանում՝ զրո վաստակ ունեցող այդ կինն ինչո՞ւ է Սյունիքի ազատարար, Լեռնահայաստանի վարիչ և սպարապետ ու Սյունիքը Հայաստանի կազմ ներառող Գարեգին Նժդեհին անվանել ֆաշիստ։

Ակնկալում էին պարզաբանում՝ նախարարն ի՞նչ խնդիրներ ունի Մեսրոպ Մաշտոցի ժառանգության, հայ ժողովրդի պատմության հանդեպ և, առհասարակ, ինքը ծանո՞թ է հայ ժողովրդի պատմությանը։

Բայց ոչ միայն այդ հարցերի վերաբերյալ պարզաբանում չտվեց, այլև փորձեց տպավորություն ստեղծել, թե ինքը ծանոթ է Սյունիքի մշակույթին ու զբաղվում է նաև այդ հարցերով։ Եվ Կապան–Քաջարան ճանապարհի աջ կողմում գտնվող հայտնի ամրոցի տարածքը, որի անվանումը հայագիտությունը դեռևս վերջնականապես չի հստակեցրել, ներկայացրեց հակագիտական տեսակետ, թե դա Բաղաբերդ ամրոցն է՝ անտեղյակ լինելով, որ վերջին տարիներին (հատկապես Ռոբերտ Էջանանցու ջանքերով) տեղորոշվել է Բաղաբերդի գտնվելու վայրը։ Նաև անտեղյակ լինելով, որ Ստեփանոս պատմիչի նկարագրած Բաղաբերդն ու իր տեսած ամրոցը ոչ մի կապ չունեն միմյանց հետ։

Ինչ վերաբերում է Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում կատարված՝ այսպես կոչված «վերականգնողական ծավալուն աշխատանքներին», ապա․․․ Պետական մակարդակով պետք է արգելել, որ այդ տիկինն այսուհետ զբաղվի մեր սրբավայրերի «վերականգնման» աշխատանքներով, քանզի ինքը թեմային չի տիրապետում և  միջնադարյան մեր սրբավայրերի վերականգնումն ու «եվրոռեմոնտը» միմյանցից չի տարբերում։

Ի վիճակի չեն եղել նույնիսկ եկեղեցու տանիքը վերանորոգել այնպես, որ աշխատանքների ավարտից  ժամեր անց այն կաթկթոցների պատճառ չդառնա:

․․․Քիչ առաջ վերադարձանք Բարաբաթումից, ու վերոնշյալ դիտարկումը նաև գյուղացիների կողմից հնչեց։

Եվ, այդուհանդերձ, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը տեղեկացրեց, որ մայիսի 24-ին տեղի կունենա Սուրբ Հռիփսիմեի վերաօծում՝ ակնկալելով նաև, որ վերականգնման ընթացքում թույլ տրված ակնհայտ շեղումները կշտկվեն։

ՀԳ-1

Որպեսզի ընթերցողը կասկածի տակ չառնի Սյունիքի 48 դպրոցի փակման վերաբերյալ նախարարի ծրագիրը, կից ներկայացնում ենք ԿԳՄՍՆ–ի 2023 թ սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանը։

ՀԳ-2

Ժաննա Անդրեասյանի սյունիքյան այցից հետո մարզում ավելի ամրապնդվեց տեսակետը, որ նման գիտելիքներով ու կարողություններով նախարար ունեցող կուսակցությանը քվե տալուց առաջ պետք է լրջագույնս մտածել։

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

09.07.2026 21:11

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով

09.07.2026 19:47

Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա

09.07.2026 15:51

Նոր մանրամասներ․ Սամվել Ալեքսանյանի բնակարանում իրականացված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ

09.07.2026 15:43

Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան

09.07.2026 15:38

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է նոր վարչապետի ընտրության գործընթացը

09.07.2026 15:19

Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. Factor

09.07.2026 15:15

Հայաստանում շուտով նույնականացման նոր քարտեր կլինեն

09.07.2026 15:00

«Խաղաղության» դատավարությունը շարունակվում է. Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից (Ձայնագրություն)

09.07.2026 13:49

Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք

09.07.2026 12:37

Ամերիկյան հարվածներից վնասվել է Թեհրան-Մաշհադ երկաթգիծը

09.07.2026 12:09

ՀՀ-ի տարածքով նախատեսված TRIPP-ը կարող է ծառայել միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Al-Monitor

09.07.2026 11:57