«Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը՝ ձախողված վիճակում

23.05.2019 12:26
966

«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության Գորիսի մասնաճյուղում մայիսի 17-ին տեղի է ունեցել ընկերության վարչության խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել են կազմակերպչական հարցեր: Այս եւ ընկերության առջեւ ծառացած այլ խնդիրների շուրջ խմբագրությունում նկատառումներ հայտնեց «Սյունիք» ՋՕԸ-ի վարչական խորհրդի նախագահի տեղակալ Օնիկ Աթայանը:

- Պարոն Աթայան, կխնդրեինք ներկայանալ մեր ընթերցողներին, թեեւ Դուք նոր մարդ չեք համակարգում։

- Մասնագիտությամբ մեխանիկ եմ, ջրամատակարարման ոլորտում մեծ փորձ ունեմ, երկար տարիներ աշխատել եմ Կապանի ջերմամատակարարման գրասենյակում, նմանատիպ մի հիմնարկ եմ ղեկավարել Ագարակից մինչեւ Եղեգնաձոր, որ մասնագիտացած էր վերանորոգման աշխատանքներով, այնուհետեւ եղել եմ Կապան քաղաքի կոմունալ տնտեսության վարչության պետ, դրանից հետո՝ 1999 թվականից, ղեկավարել եմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության «Խուստուփ» մասնաճյուղը, որ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներ էր իրականացնում Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի քաղաքներում։ Այնուհետեւ աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ոռոգման համակարգում. 2004 թվականից «Ղափան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենն էի մինչեւ 2016 թվականի վերջը, երբ մարզի տարածաշրջանների` Կապանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ջրօգտագործողների ընկերությունները միավորեցին «Սյունիք» ՋՕԸ-ի մեջ։ Այժմ այդ ընկերության վարչական խորհրդի նախագահի տեղակալն եմ, որ ընտրվել եմ այս տարվա մարտի 12-ին։

- Հետաքրքիր է իմանալ, թե որքա՞ն հեկտար է սպասարկում «Սյունիք» ՋՕԸ-ն եւ քանի՞ բաժանորդ ունի։

- «Սյունիք» ՋՕԸ-ն սպասարկում է մոտ 1500 հեկտար հողատարածություն, ունի 5100 ջրօգտագործող,  ոռոգման ջուր է մատակարարում քառասուն եւ ավելի բնակավայրի: Թվերը կարող են որոշակի ճշգրիտ չլինել, պաշտոնի բերումով Կապանի ջրօգտագործողների վերաբերմամբ կարող եմ ավելի ստույգ թվեր ասել։

- Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի փոփոխություն։ Ինչո՞վ էր պայմանավորված։

- Պայմանավորված էր նրանով, որ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր մարմինը գործունեության երկու տարվա ընթացքում մոտ 220մլն դրամի պարտք էր կուտակել, ընկերության աշխատակիցների մեծ մասը հինգ-վեց ամիս աշխատավարձ չէր ստացել։ Ընկերության գործերն այլեւս առաջ չէին գնում, առանց թաքցնելու պիտի ասեմ, որ Կապանի տեղամասի վիճակը խայտառակ է, ոչ աշխատող կա, ոչ մեխանիզմ։ Հաշվի առնելով ստեղծված ծանր վիճակը եւ այն հանգամանքը, որ որդիս ընկերության գլխավոր ճարտարագետն է, ստանձնեցի Կապանի տեղամասի հովանավորությունը, օգնեցի կարելվույն չափ, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ 90 տոկոսով կատարել ենք ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները, ոռոգման ջուրը հասցրել ենք մինչեւ Սյունիք գյուղ, ապրիլի 8-ին բնակավայրի ջրօգտագործողներին ոռոգման ջուր ենք մատակարարել։ Դրանից հետո մի մեծ վթար եղավ, որ մեր ուժերով վերացրինք:

Մարտի 12-ին, արդեն նշեցի, ընտրվել եմ վարչության խորհրդի անդամ  Կապանի տեղամասից՝ Վաղինակ Հայրապետյանի` հայտնի ազատամարտիկ Միկրոբի հոր փոխարեն։ Վերջինս իր դիմումի համաձայն էր հեռացել եւ նշել դիմումի մեջ, որ նպատակահարմար չի գտնում լինել կեղծ կառույցում։  Ընդհանրապես ընկերության վարչության խորհուրդ, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Վարչական խորհրդի նախագահը` Արմեն Սարգսյանը, ընկերության գործադիր տնօրեն Սահակ Համբարձումյանի քեռու որդին է, ոչ թե ընտրվել, այլ ուղղակի նշանակվել է։ Ընկերությունում պիտի լինի վերստուգիչ հանձնաժողով, որ ընդհանրապես գոյություն չուներ, բայց իրականում պիտի վերահսկեր ֆինանսական հարցերը։

Ոչ մի խնդիր չէր լուծվում ընկերությունում, ինչպես հանրապետության վարչապետն էր բնութագրում` վակխանալիա էր, այսինքն` խորհուրդը նորմալ չէր գործում։ Բոլոր ֆինանսական մեքենայությունները կատարվել են վարչության խորհրդի նախագահի եւ գործադիր տնօրենի թողտվությամբ, յուրացումներ են արվել։ Այն էլ ասեմ, որ 2017-ի սկզբին, երբ լուծարվեց  «Ղափան» ՋՕԸ-ն, հիմնարկը հանձնել եմ առանց դեբիտորական պարտքի, հաշվարկային հաշվում 650 հազար դրամ կար, տարածաշրջանի մյուս ՋՕԸ-երը 60 մլն պարտքով մտել են մարզային կառույցի մեջ:

- Պետությունն ի՞նչ մասնակցություն է ունենում ջրօգտագործողների միության, կոնկրետ «Սյունիք» ՋՕԸ-ի աշխատանքների կազմակերպմանը:

- Երկու տարվա ընթացքում 500 մլն դրամ սուբսիդիա է հատկացվել։ Ընդհանրապես մատակարարված մեկ խորանարդ մետր ոռոգելի ջրի դիմաց ջրօգտագործողը վճարում է 11 դրամ, եթե, ասենք, ոռոգման ջրի ինքնարժեքը 40 դրամ է, մնացյալ 29 դրամը սուբսիդավորում է պետությունը։

- Անցնենք մեր զրույցի խնդրո առարկային` մայիսի 17-ին կայացած «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության վարչության խորհրդի նիստին, որ բավարարեց գործադիր տնօրեն Սահակ Համբարձումյանի ազատման դիմումը եւ ընտրեց ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը միանշանակ չընդունվեց Ձեր կողմից։

- Նիստին մասնակցում էր խորհրդի ութ անդամ, որից յոթն էն գլխից պատրաստ էր ընտրելու Գոռ Բարսեղյանին՝ ապրիլի 28-ին տնօրենի տեղակալ նշանակված անձնավորությանը։ Ի դեպ, երբ նիստը նախագահողն առաջարկեց նրա թեկնածությունը, տեղից ասացի, որ էլի կան թեկնածուներ եւ նշեցի կոնկրետ անուններ` Ակլունց Սերժիկ, Աթայան Արման, ով 2.5 տարի է, ինչ ընկերության բոլոր տեխնիկական հարցերը վերցրել է իր վրա, եւ ֆինանսական մեքենայությունների մեջ որեւէ մասնակցություն չի ունեցել։ Նիստի սցենարն այնպես էր կառուցված, որ հարձակում լինի իմ ուղղությամբ, քանի որ իմ տղան էլ կա այս ամենի մեջ։ Մինչդեռ իմ որդին 16 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հմտացել է իր գործի մեջ։ Ի դեպ, երբ առաջադրեցի Ակլունց Սերժիկի թեկնածությունը, վարչական խորհրդի նախագահը նրան դուրս հրավիրեց դահլիճից։ Ահա այսպիսի մթնոլորտ էր տիրում դահլիճում։ Ես նաեւ նիստի ժամանակ հայտարարել եմ , որ եթե մայիսի 25-ին հայտարարված է ընկերության գործադիր տնօրենի ընտրություն, ինչո՞ւ հինգ օրվա համար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել։

- Ինչո՞վ էր պայմանավորված այդ հապճեպությունը։

- Մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի ապօրինի միջամտությամբ, թե գնացեք՝ արագացված կարգով տնօրենի պաշտոնակատար նշանակեք, հասկանալի է՝ իր նախընտրած թեկնածուին, որ հետո տնօրեն դառնա։ Ժողովրդավարական պետություն ենք դարձել, վարչապետի թիկունքում ինչե՞ր են անում… Երկրորդ` Սահակին հարց եմ տվել, որ ապրիլի 29-ին   բերել նշանակել է տնօրենի տեղակալ.  ասել եմ՝ դու որտեղի՞ց ես այս տղային բերել, նշանակել փոխտնօրեն։ Էս, որ բերում փոխտնօրեն ես նշանակում, արդյո՞ք նման հաստիք ունենք, թե՞… Էլի նույն պատճառաբանությունը` Նարեկ Բաբայանը կանչել է, թե` նշանակիր։ Նիստում, որ ընթացավ մի ծիծաղելի սցենարով, նաեւ բղավոցներ հնչեցին, որոնց ուղեկցությամբ  էլ կատարվեց «քվեարկությունը»:

- Արդյո՞ք դա այն պաշտոնն էր, որի համար կարելի էր նման խաղեր կազմակերպել։

- Չէ, ուղղակի պաշտոն էր` պիտի տային յուրայիններից մեկին։ ՀՀՇ-ի ժամանակ էլ նույն բանն էր, նույն սցենարն էր բեմադրվում։ Բերեն - նշանակեն, բերեն - պարտադրեն, կարեւոր չէ` նշանակված կադրը կկարողանա՞ կատարել իր պարտականությունները, թե՞ ոչ։

- Եվ ի՞նչ եք կարծում, ամսի 25-ին կընտրվի՞ իրենց նախընտրած թեկնածուն։

- Չգիտեմ, երկու տարբերակ կա. առաջին` նիստը տեղի չի ունենա՝ քվորում չլինելու պատճառով, երկրորդ տարբերակն այն է, որ մի յոթ հոգի հավաքվելու են` ձեռք բարձրացնեն, ընտրեն տնօրեն, որ Սահակի քանդածն  ավելի քանդի…

- Վերջին հարցը՝  այս ամենը փոքրիշատե հասկանալի է. ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, սա է հարցերի հարցը։

- Այս վերջին նիստի մթնոլորտին ականատես լինելով` ցանկություն առաջացավ մեջս «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը ներկայացնել իմ մտորումները։ Ոչ մի բան հնարավոր չէ անել։ Այս կարգի կառավարումով, այս կարգի խաղերով, այս կարգի մտածելակերպով ոչ մի խնդիր չի լուծվի, ու չի լուծվելու…Ելքն այն է, որ ստեղծենք կառավարման լուրջ կառույց` մասնագետ, փորձառու մարդկանցով: Ելքն այն է, որ փոխենք վերաբերմունքը մարզի ոռոգման համակարգի հանդեպ, որ հասկանանք` հազարավոր ընտանիքների կողմից հողօգտագործման արդյունավետությունը կախված է ոռոգման համակարգի արդյունավետությունից։ Միայն այդ դեպքում իրավիճակից կարելի է դուրս գալ…

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25