Սյունիքի 48 դպրոցի սպասվում է օպտիմալացում

03.03.2026 10:52
1905

Սյունիքի մարզում սեպտեմբերի 1-ից 1029 աշակերտ կտեղափոխվի այլ դպրոցներ։ Միևնույն ժամանակ անորոշ է մնում 421 ուսուցչի և 670 օժանդակ աշխատակցի հետագա զբաղվածության հարցը։

Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 2023 թ սեպտեմբերի 11-ի №1790-Ա/2 որոշմանը, որով հաստատվել է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը»։ Փաստաթղթով նախատեսվում է Սյունիքի մարզում օպտիմալացնել 48 դպրոց․ որոնց թվում՝  սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներ։

Օպտիմալացվող դպրոցների պատկերն ըստ խոշորացված համայնքների հետևյալն է՝ Կապան՝ 12, Սիսիան՝ 19, Տաթև՝ 2, Գորիս՝ 3, Տեղ՝ 3, Քաջարան՝ 4, Մեղրի՝ 5:

Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Սակայն Սյունիքի պարագայում հարցը դուրս է գալիս զուտ կրթական հարթությունից։ Այստեղ բախվում է երկու իրողություն՝ կրթության արդյունավետության բարձրացման նպատակն ու սահմանամերձ համայնքների կենսունակության պահպանումը։

Խնդիրն ավելի մտահոգիչ է Կապան համայնքի Դավիթբեկ գյուղում, որտեղ դպրոցում սովորում է 47 աշակերտ, իսկ  մանկավարժական կազմի 90 տոկոսը տեղացի է: Նախատեսվում է դպրոցի միավորումն Արծվանիկի դպրոցի հետ, ինչը Դավիթբեկում մտահոգություններ է առաջացրել։

Դավիթբեկից մինչև Արծվանիկ ճանապարհի հեռավորությունը կազմում է մոտ 10-11 կմ։ Սովորական պայմաններում ավտոմեքենայով ճանապարհի տևողությունը 13-14 րոպե է։ Սակայն լեռնային պայմաններում այդ ցուցանիշները հարաբերական են ձմռանը, մառախուղի, մերկասառույցի կամ առատ ձյան պայմաններում ճանապարհի տևողությունը կարող է էականորեն երկարել և հավելյալ դժվարություններ հարուցել։

Դավիթբեկ գյուղի բնակիչ Վահագն Մովսիսյանը, ով ունի մեկ դպրոցահասակ և մեկ մանկապարտեզահասակ երեխա, դեմ է դպրոցի հնարավոր վերամիավորմանը:

«Մեր դպրոցի շենքային պայմանները լավ են, կրթական գործընթացը կազմակերպված է։ Չնայած մեր դպրոցը ևս ներառված է ծրագրում, սակայն, ամբողջ գյուղը դեմ է դրա փակմանը»,– ասում է նա։

Նրա խոսքով՝ դպրոցի փակումը կարող է հանգեցնել բնակավայրի դատարկմանը «Եթե դպրոցը չլինի, գյուղն էլ չի լինի։ Մարդիկ ստիպված կտեղափոխվեն։ Շատերը երեխաներին Արծվանիկ չեն ուղարկի»։

Վահագն Մովսիսյանը նշում է նաև, որ արդեն կազմակերպվել է ստորագրահավաք, և դիմումներ են ուղարկվել երկրի համապատասխան մարմիններին։

«Բոլոր աշակերտները մեր գյուղից են։ Դպրոցը գործում է 1909 թվականից։ Պատմություն ունեցող կրթօջախ է, ունեցել ենք ոսկե մեդալակիրներ, այժմ էլ ունենք աշակերտ, ով պատրաստվում է մասնակցել հանրապետական օլիմպիադայի։ Աշակերտների քանակը քիչ է, բայց որակ ապահովվում է»,– ընդգծում է նա։

Ծնողի համոզմամբ՝ եթե դպրոցը միավորվի Արծվանիկի դպրոցին, դա կարող է խթանել արտագաղթը դեպի Կապան կամ այլ բնակավայրեր «Մարդիկ կգնան այնտեղ, որտեղ և՛ աշխատանք կա, և՛ դպրոց։ Այդ դեպքում գյուղում մնալու ցանկությունը կնվազի»։

Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանի գնահատմամբ՝ նման գործընթացները կարող են հանգեցնել գյուղերի աստիճանական դատարկման՝ առաջացնելով սոցիալական, ժողովրդագրական և անվտանգային հետևանքներ։ 

Ըստ Ազգային կրթության խորհրդի տվյալների՝ Կապանում օպտիմալացման ենթակա դպրոցներում սովորում է 214 աշակերտ, Գորիսում՝ 167, Քաջարանում՝ 167, Սիսիանում՝ 380, Մեղրիում՝ 101։ Ուսուցչական կազմը՝ ընդհանուր 421 մարդ։ Օժանդակ անձնակազմը՝ 670 մարդ։

Այդ թվերը ցույց են տալիս, որ խոսքը միայն կրթական համակարգի վերակազմակերպման մասին չէ։ Խոսքը միաժամանակ աշխատատեղերի, համայնքների սոցիալական կառուցվածքի և սահմանամերձ բնակավայրերի կենսունակության մասին է։

 «Երբ գյուղը չունեցավ ճանապարհ և դպրոց, այդ գյուղը դատարկվելու է։ Մենք արտագաղթի և դեմոգրաֆիկ տեղաշարժի հսկայական ծավալ ունենք գյուղում հող կա, բայց երիտասարդը հող մշակել չի ուզում, գալիս է քաղաք, Yandex-ի վարորդ է դառնում, ապրում վարձով, այն դեպքում, երբ գյուղում տուն ունի», – նշել է կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը։ Նրա խոսքով՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև բժշկական հաստատությունների օպտիմալացումը կարող է խթանել գյուղական բնակավայրերից արտագաղթին: 

Դպրոցների օպտիմալացումը, կարծում ենք, կարող է ունենալ բացասական հետևանքներ՝ ընդգրկելով համայնքների սոցիալական և անվտանգային հարցերը։

ՀԳ

Ստորև՝ օպտիմալացման ենթարկվող դպրոցների ցանկն ըստ ՀՀ կառավարության 2023 թ սեպտեմբերի 11-ին №1790-Ա/2 որոշման։

 

Իզա Ասծատրյան

 

 

 

 

 

 

                                      

 

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11