Թեհրանի համար կարևոր է, որ հայ–ամերիկյան համագործակցությունն ուղղված չլինի Իրանի դեմ․ Էհսան Մովահեդիան

15.01.2025 11:37
445

Մինչև Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ նախատեսվող ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման հետ կապված գերագնահատված սպասումներ են առաջացնում հայ հասարակության շրջանում, ինչպես դա սնում էին անցած տարվա ապրիլին, երբ խոստանում էին, թե Փաշինյանը Բրյուսելից աննախադեպ ծրագրերով ու օժանդակությամբ է Հայաստան գալու, ինչը, իհարկե, տեղի չունեցավ (Հայաստանին համեստ դրամական օգնության խոստում տվեցին), տարածաշրջանի երկրներից Մոսկվայից ու Թեհրանից մեսիջներ են գալիս առ այն, որ, իհարկե, այս կամ այն երկրի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի սուվերեն ընտրության հարցն է, բայց դա հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Այսօր ՌԴ ԱԳ նախարարն է խոսել Փաշինյանի իշխանության աշխարհաքաղաքական դեգերումներից, իսկ օրեր առաջ Բաքվից Երևան էր եկել Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, որը, ըստ արտահոսած տեղեկությունների, Երևանում ՀՀ իշխանություններին կոչ է արել՝ հրաժարվել դեպի Արեւմուտք ձգտումներից, ու զգուշացրել է, որ այդ կուրսը լավ բան չի խոստանում Երևանին։


Ըստ նույն տեղեկությունների, Ահմադիանը փոխանցել է Իրանի ակնկալիքը՝ ԵՄ առաքելության հետ կապված, որը Թեհրանը գնահատում է որպես հետախուզական, և առաջարկել է Երևանին համաձայնել երկու երկրների միջև պաշտպանական պայմանագիր կնքել, ներառյալ անվտանգության երաշխիքներ զինված ուժերի տեղակայման միջոցով։ Իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանին մի քանի հարց ուղղեցինք իրանական առաջարկի վերաբերյալ և խնդրեցինք ներկայացնել հայ-ամերիկյան սպասվող համաձայնագրի իրանական արձագանքը։ Մովահեդիանը բնական է համարում, որ Իրանը Երևանում քննարկել է Իրան-Հայաստան սահմանի անվտանգության ու պաշտպանության անհրաժեշտության հարցը, ինչը կապված է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդրի հետ։

Քննարկումների օրակարգում նաև էներգետիկ ու տնտեսական ոլորտներում համագործակցության ծրագրերի խթանման, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հարցերն են եղել։ Սա նշանակում է, որ իրանական կողմը դեռ բաց է պահում Հայաստանի հետ լայն համագործակցության դռները, չնայած պաշտոնական Երևանի խուսափողական դիրքորոշմանը։ Մովահեդիանի խոսքով, ընդհանուր թշնամիներին դիմակայելու ուղեւորությամբ երկու երկրների շահերը համընկնում են։ «Հուսով եմ, որ Իրանը ռազմավարական համագործակցության առաջարկ է ներկայացրել այդ ուղևորության ընթացքում, և հուսով եմ, որ Հայաստանը կողջունի այն։ Հայկական դրական դիրքորոշման դեպքում Իրանը միանշանակ կողջունի նման համագործակցությունը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խոչընդոտներ ստեղծել երկու երկրների համագործակցության խորացման համար։ Բայց եթե Հայաստանը ցանկանում է պահպանել իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, ապա անպայման պետք է խնդրի Իրանի աջակցությունն ու համագործակցությունը տնտեսական, քաղաքական, անվտանգության և ռազմական ոլորտներում և ընդունի Իրանի օգնության ձեռքն այս հարցում, հատկապես Սյունիքի մարզում»,- ասում է Էհսան Մովահեդիանն ու ընդգծում, որ Հայաստանի միակ բարեկամ երկիրը, որն ընդհանուր սահման ունի Հայաստանի հետ, Իրանն է, որն անհանգստացած է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցով։

Իրանցի վերլուծաբանը թերահավատ է, թե Հայաստանի վրա Բաքվի հնարավոր հարձակման դեպքում ԱՄՆ-ն կամ արևմտյան որևէ այլ երկիր գործնական քայլեր կձեռնարկի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Միաժամանակ մեր զրուցակիցը նկատում է, որ եթե դա տեղի ունենա, Իրանը կողջունի և դրական քայլ կհամարի։ Թեհրանը, Մովահեդիանի խոսքով, հարգում է Հայաստանի իրավունքը՝ համագործակցության փաստաթղթեր ստորագրել տարբեր երկրների հետ, բայց Իրանի համար կարևոր է, որ այդ համագործակցությունն Իրանի դեմ չլինի։ «Եթե այս համագործակցությունը բերի Հայաստանում ամերիկյան ռազմաբազա հիմնելուն կամ հայկական հողից Իրանին լրտեսելու ԱՄՆ-ի փորձին, Իրանը հաստատապես դա բարեկամական չի համարի։ Վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ցույց է տվել, որ շահագրգռված չէ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ և ձգտում է մեծացնել ռազմական և հետախուզական համագործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչը սպառնում է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերին»,- բացատրում է վերլուծաբանը։

Մյուս կարևոր կետը, նրա խոսքով, այն է, թե արդյո՞ք Հայաստանն ու Միացյալ Նահանգները նույն դիրքորոշումներն ու շահերն ունեն տարածաշրջանային և գլոբալ կարևոր ու կենսական խնդիրների վերաբերյալ: «ԱՄՆ-ին ձեռնտու է՝ համագործակցել Բաքվի, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի հետ՝ կեղծ Զանգեզուրի միջանցքի ստեղծման համար։ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի դյուրին ելք ունենալ դեպի Կասպից ծով և Իրանի, Ռուսաստանի ու նույնիսկ Չինաստանի սահմաններ՝ այդ երկրներին դիմակայելու համար։ Մինչդեռ Հայաստանին ձեռնտու է դիմակայել կեղծ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որպեսզի պահպանվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Սա ընդամենը մեկ օրինակ է, և պետք է տեսնել, թե ինչ շահեր ունեն երկու երկրներն այլ ոլորտներում, և արդյոք Միացյալ Նահանգները ստորագրելու է այս համաձայնագիրը Հայաստանին աջակցելո՞ւ նպատակով, թե՞ Երևանը դիտարկում է միայն որպես գործիք»,- ասում է Մովահեդիանը։ Ինչ վերաբերում է ռուս-իրանական ռազմավարական գործակցության սպասվող համաձայնագրին, որն ակնկալվում է ստորագրել առաջիկա օրերին Փեզեշքիանի մոսկովյան այցելության ընթացքում, իրանցի փորձագետի խոսքով, Իրանը և Ռուսաստանը շատ ընդհանրություններ ունեն այնպիսի հարցերում, ինչպիսիք են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացումը կանխելը։

Այս համաձայնագրի ստորագրման նպատակը, ըստ Մովահեդիանի, Իրանի ազգային շահերի պաշտպանությանն է ուղղված։ «Իրանը պահպանում է իր սկզբունքային դիրքորոշումներն այդ համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանի հետ այս համաձայնագրի ստորագրումը չի փոխի Իրանի դիրքորոշումը՝ Զանգեզուրի կեղծ միջանցքին դիմակայելու և Բաքվի, Թուրքիայի, Իսրայելի և Բրիտանիայի կողմից տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին դիմակայելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հուսով եմ, որ այս համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի Ռուսաստանի վերաբերմունքի շտկմանը Հարավային Կովկասում զարգացումների, եվրասիական տարածաշրջանում Թուրքիայի և Իսրայելի ազդեցության մեծացման վտանգների վերաբերյալ»,- եզրափակում է իրանցի վերլուծաբանը։

hraparak.am

 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37