«Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք՝ գա, գյուղը ոչնչացնի»․ Արման Թաթոյան

31.03.2021 14:46
1541

Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն այդտեղ ապօրինի է, վտանգում է ՀՀ քաղաքացու, բնակչի իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դրա համար է նաև, որ մենք առաջ ենք քաշել անվտանգության գոտու գաղափարը, որ ադրբեջանցիները պետք է այդտեղից հեռանան՝ իրենց ցուցանակներով ու զինվորներով հանդերձ։ Նրանց հեռանալուց հետո մեր ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը նույնպես պետք է տեղաշարժվեն այդտեղից, որ անվտանգության գոտին լիարժեք հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց նա՝ խոսելով Սյունիքի մասին։

Թաթոյանն ընդգծեց՝ այսօր որևէ դեմարկացիայի կամ դելիմիտացիայի մասին  խոսք չի կարող լինել, որովհետև սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ երևույթներ են։ «Ընդ որում, դրանց կատարման համար անհրաժեշտ են նաև հանձնաժողովային աշխատանքներ, երկար տարիների պրոցեսներ են։ Դրա համար ադրբեջանցիների՝ այնտեղ հայտնվելը ոչ մի իրավական տիտղոս չունի, որովհետև նրանք այնտեղ են հայտնվել պատերազմի և ուժի սպառնալիքի գործադրման հետևանքով»,-ասաց նա։

Թաթոյանը նաև հայտարարեց՝ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ կերպով Հայաստանին, հայերին համարում են իրենց թշնամին։

«Ընդ որում, թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այլև կրոնական։ Այնտեղ կա խորքային ատելություն ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի նկատմամբ, և, առհասարակ, նույնիսկ ՀՀ-ի հետ կապ ունեցող մարդու նկատմամբ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն  Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Ադրբեջանում վարվում է պետական բացահայտ հովանավորչությամբ ատելության քաղաքականություն, և Ադրբեջանի նախագահը երբեք չի թաքցրել դա, վերջերս էլ հպարտանում էր, որ Ադրբեջանում մեծացել է հայերի նկատմամբ թշնամանքով լցված սերունդ»,-ասաց նա ՝ընդգծելով, ՀՀ-ում, ընդհակառակը, խաղաղասեր բնակչություն է։

«Հայաստանի բնակչությունը երբեք չի առաջնորդվել թշնամական զգացումներով, ՀՀ-ում նաև ազգային փոքրամասնություններ կան, և հայ ժողովուրդը բոլորի հետ ապրում է խաղաղասիրական պայմաններում»,- նշեց Թաթոյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40