Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը՝ մեկ համատեղ ընտրատարածք

04.03.2016 14:34
3633

Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագիծը, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Ըստ նախագծի՝ հանրապետությունում մինչեւ հիմա գործող 41 ընտրատարածքը «կօպտիմալացվի» եւ ՀՀ տարածքը կբաժանվի 13 ընտրատարածքի (4-ը՝ Երեւանում, 9-ը՝ մարզերում): Այդ թվում՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը դիտարկվում են իբրեւ մեկ համատեղ ընտրատարածք:

Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետները՝ ավագանու կողմից: Դա նշանակում է, որ մյուս համայնքների ղեկավարները (որոնց թվում եւ մեր մարզի քաղաքային համայնքների ղեկավարները) կընտրվեն ուղղակի ընտրությամբ:

Համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարները կընտրվեն 5 տարի ժամանակով:

Փաստորեն ՀՀ ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը եւ ուժի մեջ կմտնի 2016թ. հունիսի 1-ից, ինչպես սահմանված է հիմնական օրենքի անցումային դրույթներով:

Անշուշտ, ներկայացված նախագծում կա մի քանի դրույթ, որ նորություն են եւ ընտրողներին մտահոգող որոշ հարցերի պատասխան են պարունակում: Սակայն քիչ չեն նաեւ տարաձայնություններն ու տարակույսները փաստաթղթի վերաբերյալ: Եվ, այդուհանդերձ, քիչ հավանական է, որ օրենսգրքի նախագիծը քննարկումների արդյունքում սկզբունքային փոփոխությունների կենթարկվի:

***

Միգուցե եւ սովորական քայլ համարվեր Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը մեկ ընդհանուր ընտրատարածքի մեջ ներառելը, թեեւ (ի տարբերություն) մյուս մարզերից յուրաքանչյուրը մեկ ընտրատարածք կդիտվի, թեեւ նոր ընտրատարածքների ձեւավորումը (ամենայն հավանականությամբ) կատարվում է բնակչության կամ ընտրողների թվաքանակը հաշվի առնելով, բայց… Այդ հանգամանքը, ինչպես եւ մինչ այդ տեղի ունեցած որոշ գործընթացներ, արդեն իսկ հեռուն գնացող մի ենթադրության տեղիք են տվել Սյունիքում: Իսկ այդ ենթադրությունը հետեւյալն է՝ ապագայում երկու մարզի միավորմամբ Սյունիքի նոր մարզի ձեւավորում՝ պատմական Սյունիքի ամբողջական տարածքի ընդգրկմամբ, որը, ի դեպ, ողջամիտ քայլ կլիներ բոլոր առումներով:

Եթե իրականություն դառնա այդ կանխատեսումը, ապա կվերականգնվի նաեւ (իր նախկին սահմաններով) Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը, որը մի քանի տարի առաջ հանիրավի բաժանվեց երկու մասի:

Չմոռանանք, որ 1995 թվականին, երբ մշակվում էր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, շրջանառվում էր հենց այդ՝ Սյունիքի մարզը պատմական Սյունիքի սահմաններով կազմավորելու վարիանտը: Այդ ժամանակ նպատակահարմար գտնվեց ներկայիս տարբերակը, որի համաձայն Սյունիքի մարզն ընդգրկեց Գորիսի, Կապանի, Մեղրու եւ Սիսիանի վարչական շրջանների տարածքները, իսկ Վայոց ձորի մարզն ընդգրկեց Եղեգնաձորի ու Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները:

Ներկայիս կանխատեսումը գուցե եւ չծնվեր ու չշրջանառվեր, եթե չլիներ մի ոչ երկրորդական հանգամանք եւս: Ս.թ. փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջեւ ստորագրված Քաղաքական համագործակցության համաձայնագրում այսպիսի դրույթ է ամրագրվել՝ «Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը… »:
Առայժմ այսքանը, մնացածը ցույց կտա ժամանակը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40