Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ 40 բնակավայր կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում․նախարարություն

15.02.2021 14:38
1449

Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։

Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։

Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։

Նախարարությունը կից նաևս ոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկն է հրապարակել

Արարատի մարզ՝ Երասխ, Պրույր Սևակ, Տիգրանաշեն գյուղեր։

Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ քաղաք, Վահան, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբակ գյուղեր։

Վայոց ձորի մարզ՝ Արենի, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի գյուղեր։

Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան քաղաք, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Մովսես, Ներքին կարմիր աղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին կարմիր աղբյուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Կողբ, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղեր։

Սյունիքի մարզ՝ Ագարակ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ,Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Ուժանիս Ճակատեն, Ծավ, Աղբուլաղ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Բարձրավան, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն, Խոտ, Նռնաձոր։

Այսպիսով՝ 77 բնակավայր։

azatutyun.am

Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված hակամարտության պլաններ չունի. Զախարովա

08.10.2026 14:14

Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով

08.10.2026 13:36

Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում է

08.10.2026 12:27

Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի

08.10.2026 11:56

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ

08.10.2026 11:15

ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի

08.10.2026 10:51

Ադրբեջանցու կրակnցից վիրավnրված կնոջ մատն անդամшհատել են, ոտքը՝ կրճատել

08.10.2026 10:46

В Сюнике отметили День учителя

08.10.2026 10:37

Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»

08.10.2026 10:03

Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2 ամսով

07.10.2026 23:30

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան

07.10.2026 23:05

Գնահատվեցին գրադարանավարները

07.10.2026 21:20