Սյունիքի խոշոր վթարից վիրավորված երեխաները դեռ չգիտեն մոր եւ քրոջ մահվան մասին

04.05.2013 10:05
3478

Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 21-ամյա Նոնա Թունյանի եւ 23-ամյա Գրիգոր Ավետյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Իսկ 10-ամյա Վահե Թունյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վահե Թունյանի վիճակը ծանր, կայուն է, նա ազդրերի, բազկի, թեւերի լուրջ տրավմաներ է ստացել,  գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը տեղն է, ինտենսիվ բուժում է ստանում, մյուս շաբաթ կվիրահատեն նրան:

Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ երեկ հուղարկավորել են 37-ամյա Վրույր Ղազարյանին, նրա կնոջը` 29-ամյա Հերմինե Օհանջանյանին, երկու երեխաներին`  6-ամյա Սերոբ  Ղազարյանին, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանին: Այսօր կկայանա Վրույր Ղազարյանի քրոջ` 41-ամյա Մալվինա Ղազարյանի եւ նրա դստեր` 15-ամյա Աիդա Թունյանի հուղարկավորությունը: Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետը 1 միլիոն դրամ է  տվել Վրույր Ղազարյանի ընտանիքին, համայնքի բնակիչները եւ գյուղապետարանը եւս կօգնեն:

Նա տեղեկացրեց, որ Մալվինա Ղազարյանի ամուսինը եւ դուստրը եկել են Ռուսաստանից, բայց հիվանդանոցում գտնվող երկու երեխաները` Վահե եւ Նոնա Թունյանները, դեռ չգիտեն մոր եւ քրոջ` Աիդիայի մահվան մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ  «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:

Վթարի  հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 37-ամյա Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 15-ամյա Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 40-ամյա Հայկ Մարտիկյանը, հիվանդանոցում մահացել է 41-ամյա Մալվինա Ղազարյանը:

Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝  23-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանները:

Վթարի հետեւանքով մահացողները ընտանիք են` ամուսին, կին եւ նրանց երկու երեխաները: Ընտանիքի հայրը 37-ամյա Վրույր Ղազարյանն է, նրա կինը` 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, երկու երեխաները`  6-ամյա Սերոբ  Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, իսկ 15-ամյա Աիդա Թունյանը, ով նույնպես զոհվել է, Վրույր Ղազարյանի քրոջ դուստրն է: Վրույր Ղազարյանը եւ Հերմինե Օհանջանյանն ունեն նաեւ 4-ամյա դուստր, ով մնացել էր տանը: Այժմ երեխայի խնամքով հավանաբար կզբաղվեն տատը եւ պապը, որոնք սակայն տարիքով են: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ Վրույր Ղազարյանի քույրը՝ 41-ամյա Մալվինա Ղազարյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40