Երկխոսության ճանապարհով

19.04.2015 17:31
1771

Այս օրերին, թվում է, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր դպրոցական միջոցառումներն էլ նույն բնույթն ունեն` բանաստեղծություններ, երգ, բեմականացումներ, բաց դասեր եւ այլն:

Բայց Կապանի N2 ավագ դպրոցում ապրիլի 15-ին կազմակերպված «Երկխոսություն» խորագրով միջոցառումը տարբերվում էր ավանդականից:

Վան, Անի, Մուշ, Կարս անունները կրող թիմերին միջոցառման կազմակերպիչ Սուսաննա Օհանջանյանը ներկայացրեց երեք տարբեր իրավիճակ, որոնցից դուրս գալու ելքը պիտի աշակերտները գտնեին: Ուսուցչի հավաստմամբ` նպատակը ոչ թե ցեղասպանության մասին պատմելն էր, այլ ապագա սերնդի` հարցի լուծման տարբերակներ գտնելու կողմնորոշման պարզաբանումը:
Ոգեւորիչ եւ տպավորիչ էին աշակերտների պատասխանները, քանի որ ապագա սերունդը թշնամանքով չի լցվել թուրքի հանդեպ: Իրավիճակներից դուրս գալու ելքը, ըստ թիմերի, երկխոսության, խաղաղ բանակցությունների ճանապարհն է:

Ժյուրիի անդամ, նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռիտա Օվչյանը, ամփոփելով արդյունքները, նշեց, որ միջոցառման նպատակը բնավ էլ հաղթող կամ պարտվող թիմ ունենալը չէ: «Հայ եւ թուրք ազգերի միջեւ թշնամանքի սեպը չպիտի խորացնել, այլ ընդամենը պետք է պահանջել, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված ոճրագործությանը տրվի ճիշտ գնահատական», – նշեց նա:
Միջոցառումն ամփոփեց 12-րդ դասարանի աշակերտուհի Ալիսա Հայրապետյանը` շեշտելով, որ բավական է լացողի դերում հանդես գալ, պետք է որպես պահանջատեր ներկայանալ եւ խաղաղապաշտական նպատակներով առաջ շարժվել:

Ինչքան էլ ասենք, որ արժեհամակարգը փոխվում է, այնուամենայնիվ աճող սերնդի մի ստվար մասն ունի առողջ դատողություն եւ, ամենակարեւորը, հստակ դիրքորոշում ազգային խնդիրների լուծման հարցում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40