Սյունիքի մարզի 4 դպրոցներում անցկացվել են երկրաշարժի և հրդեհի սցենարներով ուսումնավարժություններ

11.05.2022 21:29
1092

«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով վարժանքները շարունակվում են: Դրանք իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Տեղի թիվ 1 և թիվ 2, Խնձորեսկի և Կոռնիձորի դպրոցներում անցկացրել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։

Ըստ աղբյուրի՝ արտակարգ իրավիճակների նախարարության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի մասնագետները հետևել են գործնական պարապմունքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը: Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ: Ցուցաբերվել է մեթոդական աջակցություն աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24