Սյունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են հերթական որսագողին, ում Niva-ում հայտնաբերվել է սպանված կաքավ

24.06.2019 23:54
1260

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, համագործակցելով բնապահպանության նախարարության «Զանգեզուր կոնսոլարտ համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում ժամը 17:00-ի սահմաններում Ճակատեն բնակավայրից ապօրինի որս կատարելու կասածանքով Կապանի ոստիկանություն են բերման ենթարկել Կապանի բնակիչ, 39-ամյա Էդգար Պետրոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է ВАЗ 2121 մակնիշի 19 ՍS 101 համարանիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում էլ հայտնաբերվել է սպանված կաքավ տեսակի թռչուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Պետրոսյանը խոստովանել է, որ կաքավը որսացել է նույն օրը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում Ճակատեն բնակավայրի հարակից տարածքում իրեն պատկանող որսորդական հրացանով:

Է. Պետրոսյանը հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01