Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն

08.05.2024 16:32
796

Կառավարության հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային և 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկությունները:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը:

«Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով:

Նախատեսվում է կառուցել վարչական շենք: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորմամբ, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սարքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն:

Նման կենտրոնների ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում՝ երկրի ամբողջ տարածքում ունենալու բավարար մաքսային ենթակառուցվածք թե՛ շենքային ու տարածքային պայմանների, թե՛ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և թե՛ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի հասանելիության ու շահագործման հարմարավետության տեսանկյունից։

Այս կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման դեպքերում մաքսային ձևակերպումների հետ կապված ամբողջական գործընթացները իրականացվում են մեկ վայրում՝ հայտարարագրումից մինչև ապրանքների բացթողումը։ Այսպիսով՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնան նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումն ու կիրառումը, ինչը հնարավորություն կստեղծի՝ մեկ էլեկտրոնային հայտի միջոցով իրականացնելու ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհանի» սկզբունքով։ Համակարգի գործարկումը կնպաստի ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների պահպանմանն ուղղված միջոցառումների պարզեցմանը և դրա համար ծախսվող ժամանակահատվածի կտրուկ կրճատմանը:

Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա՝ անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնելու մեկ վայրում՝ արդյունքում էականորեն նվազեցնելով ապրանքների ժամանման պահից մինչև դրանց բացթողումը ծախսվող ժամանակը, նվազագույնի կհասցվեն նաև մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, կոռուպցիոն ռիսկերը:

Ըստ հիմնավորման՝ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա։

Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300:

Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով:

Միաժամանակ, կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։

Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21