Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելել է Գորիսի պետական քոլեջ

19.02.2020 16:15
1459

Փետրվարի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց Գորիսի պետական քոլեջ:

Տնօրեն Կարեն Լազարյանի ուղեկցությամբ նա շրջեց կրթօջախում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, ներկայումս ընթացող նորոգման աշխատանքներին, հագեցվածությանը, առաջարկվող կրթական ծրագրերին ու տարբեր մասնագիտացումներ ապահովող հնարավորություններին, ինչպես նաեւ գրանցած հաջողություններին ու առաջիկա անելիքներին։

Գորիսի պետական քոլեջում ընթացիկ ուսումնական տարում 149 ուսանող է սովորում: Կրթօջախն ունի 63 աշխատող (դասախոսական կազմը՝ 43 հոգի)։ Միջին մասնագիտական կրթական ծրագրով 6 մասնագիտություն ունի (նաեւ՝ հեռակա), որից 5-ն է գործում, մեկում ընդունելություն չի եղել, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ 11 մասնագիտություն, որից 4-ն է գործում։

Մարզպետը հանդիպում ունեցավ ու զրուցեց նաեւ քոլեջի դասախոսների եւ ուսանողների հետ, լսեց նրանց բարձրացրած խնդիրներն ու պատասխանեց հարցերին։

Տարեգրության սրահում Հունան Պողոսյանը ծանոթացավ կրթօջախի 100-ամյա արգասաբեր ուղուն:

Տարածաշրջանի հնագույն այդ կրթօջախը տասնամյակներ շարունակ կադրերի պատրաստման դարբնոց է եղել ոչ միայն Սյունիքի, Վայոց ձորի, այլեւ Արցախի դպրոցների, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ պետական կառավարման ոլորտների համար:

Այդ կրթօջախում են կրթություն ստացել արձակագիրներ Սերո Խանզադյանը, Սուրեն Այվազյանը, բազմաթիվ մեծանուն գիտնականներ ու ազգային գործիչներ:

Կրթօջախի հետ է կապված նաեւ Ամենայն հայոց գուսան Աշոտի կենսագրությունը:

Այցի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն կրթօջախի հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ մարզպետարան կներկայացվի տեղեկանք, որն էլ կդառնա քննարկման առարկա պատկան մարմինների հետ:

Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին նաեւ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը եւ մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40