Լեռնաձորի հիմնական դպրոցը բոլորել է գոյության մեկ դարը

27.05.2024 11:41
1059

Հետադարձ հայացք նետելով անցած ուղուն՝ տեղեկանում ենք, որ հիմնադրվել է 1923-ին, գործել հարմարեցված շինությունում: 1935-ին Խաչինան թաղամասում կառուցվել է դպրոցական առաջին շենքը: Իսկ 1973-ին շահագործման է հանձնվել ներկայիս կառույցը՝ երկու մասնաշենքով: Անցած ժամանակամիջոցում կրթօջախի վաստակաշատ տնօրեններ, նախ՝ Շմավոն Գևորգյանի, ապա՝ Ռոբերտ Էջանանցու նվիրումի և անբասիր աշխատանքի շնորհիվ կրթօջախի համբավը տարածվել է հանրապետությունում և նրա սահմաններից դուրս...

Մայիսի սկզբից դպրոցի 9-րդ դասարանցիները սկսել են «100 տարի, 100 պատմություն» նախագիծը, որի նպատակն է ուսումնասիրել դպրոցի պատմությունը, նրա դերն ու նշանակությունը գյուղի կյանքում, գործունեության առանձնահատկությունները տարբեր ժամանակաշրջանում: Դպրոցականների ստեղծած հարցազրույցների շարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցհարթակներում, դրական արձագանքներ ունեցել:

Մայիսի 25-ին կրթօջախին հրաժեշտ տվեց հինգ շրջանավարտ՝ Սուրեն, Հայկ, Սամվել, Ռիչարդ, Մավրիկ: Օրվա խորհրդին նվիրված հանդիսավոր արարողությունը սկսվեց դպրոցի պուրակում, ուր տեղադրված է գրքի հուշակոթող: Ծովինար Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը՝ շնորհավորելով բոլորին հիշարժան իրադարձության առթիվ:

Այնուհետև տոնական տրամադրությունը տեղափոխվեց դպրոցի դահլիճ: Հրաժեշտի դասը «Ոսկեդարի ղողանջներ» խորագիրն էր կրում: Հինգ շրջանավարտները հանդես եկան բեմադրությամբ՝ լինելով տարբեր ժամանակաշրջանի հերոսներ: Գրական-երաժշտական համադրույթին մասնակից եղան մյուս դասարանների աշակերտները: Էկրանից հուշեր, հեռավոր օրերի դրվագներ ներկայացրին, իրենց դասավանդած ուսուցիչներին հիշեցին և գնահատանքի խոսք ասացին դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները: Մասնավորապես այն կարծիքը հայտնվեց, որ եթե չլիներ Լեռնաձորի դպրոցը, ապա գյուղը կարժանանար մերձակա մի քանի գյուղի (Կաթնառատ և այլն) ճակատագրին: Դպրոցի տարբեր դասարաններում ևս միջոցառումներ էին կազմակերպվել. հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սիմոնյանի ջանքերով դպրոցականները հանդես եկան Ստեփան Զորյանի պատմվածքների հիման վրա ստեղծված բեմականացումով՝ «Երգիծապատում» խորագրով: Թեմատիկ միջոցառումներ եղան մյուս առարկանների դասասենյակներում:

Լեռնաձորի դպրոցն ակամա ասոցացվում է երջանկահիշատակ Ռոբերտ Էջանանցու անվան հետ:

Եվ ընդհանրապես, երբ շրջում ես դպրոցի դասասենյակներում և միջանցքում, տակավին զգում ես Էջանանցու շունչը. մի տեղում նրա հոգեհարազատ լուսանկարն է և պատգամը՝ համեղ կապանյան խոսվածքով. « Օմմա՛ն սաղ նի ուրան հետա»:

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34