Այցելություն Վաչագան գյուղի Սուրբ Աստվածածին և Քոլվա (Քոլու) լքյալ գյուղի միջնադարյան եկեղեցիներ

07.01.2026 14:32
931

«Ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի (Կապան և Քաջարան համայնքների) քրիստոնեական սրբավայրեր» նախագծի շրջանակում, 2025 թ դեկտեմբերի 23-ին, այցելեցինք Վաչագան գյուղի Սուրբ Աստվածածին և Քոլվա կամ Քոլու լքյալ գյուղի միջնադարյան եկեղեցիներ․․․

Վաչագան գյուղը, որ մատենագիտության մեջ հիշատակվում է նաև այլ անուններով՝ Վաչագան Վերին, Վաչական, Վաչաղան, Վյաչեկան, Վչըգան, գտնվում է համանուն գետի ակունքի մոտ, Կապան քաղաքի հարավ–արևմտյան կողմում։ Հնում մտնում էր Աճանան գավառի մեջ։

Ղևոնդ Ալիշանի կարծիքով՝ գյուղը «թվում է՝ հնում Վաժնատուք է կոչվել»։

1831-ին ուներ 25, 1873-ին՝ 168, 1922-ին՝ 723 բնակիչ։

1930-ական թթ ձուլվել է Ներքին Վաչագան գյուղին, իսկ հետագայում երկուսը միասին մտել են Կապան քաղաքի շրջագծի մեջ։

Նոր հարկացուցակում (1781 թ) Տաթևի վանքին տալիս էր 2200 պտղի հարկ։

Իսկ Վաչագան Ներքինը․․․ Մատենագիտության մեջ նշվում է նաև Կյարխանա, Քարխան, Քյարխանա անուններով։ 1831-ին ուներ 37, 1873-ին՝ 69, 1897-ին՝ 430, 1926-ին՝ 40 բնակիչ։

1930-ական թթ, ինչպես նշեցինք, ձուլվել է Վերին Վաչագան գյուղին։

Գոյություն է ունեցել նաև Վաչագան Հինը․․․ Այդ գյուղատեղին գտնվում է Վերին Վաչագան գյուղից 4 կմ հարավ–արևմուտք՝ Խուստուփ լեռան ստորոտում։

Մատենագիտության մեջ նշվել է նաև Քոլվա կամ Քոլու անուններով։

Այդ գյուղատեղիում պահպանվել են շինությունների հետքեր, կանգուն է 10-12–րդ դարերում կառուցված եկեղեցին, որի անունը չհաջողվեց ճշտել։

Գյուղի ավերակների մոտ՝ Խուստուփի լանջին, կա մի ընդարձակ քարայր՝ մոտ 50 քառ մ մակերեսով, 5-6 մ բարձրությամբ։ Քարայրում կա երկու լճակ, դռան մոտ՝ խաչքարեր։ Մուտքը լեռան գագաթից է, ուստի և Քոլվա կատարած ուխտագնացության օրը չէինք կարող այցելել այդ քարայր։

Քոլվա կամ Քոլու գյուղը միջնադարում նույնպես հիշատակվում է Աճանան գավառում, Տաթևի վանքին (ըստ հին հարկացուցակի՝ 1781 թ) տալիս էր 1400 պտղի հարկ։

Վաչագան գյուղի տարածքում է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ 17-րդ դարում կառուցված, որը միանավ սրահ է։ Հիմնանորոգվել է 2008-ին՝ համագյուղացիների ջանքերով։

***

Բարձրադիր անտառապատ վայրում գտնվող Քոլվա գյուղի եկեղեցի այցելեցինք Էրիկ Փարսադանյանի ուղեկցությամբ և Արարատ Կարապետյանի տրամադրած ամենագնացով, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում նրանց։

Տպավորությունը, որ ստացանք Քոլու կամ Քոլվա գյուղում, աննկարագրելի է․․․

Հետևյալը կասենք միայն՝ առանց Քոլու գնալու հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել Խուստուփ լեռան առասպելական բնույթի ու դիցականության մասին։

Միևնույն ժամանակ՝ Քոլվա գյուղի եկեղեցին անհապաղ հոգատարության կարիք ունի, հակառակ պարագայում՝ մի քանի տարի անց, կառերեսվենք նրա խոնարհված վիճակի հետ։

***

Վաչագան գյուղի արժանավոր զավակ Հրաչ Նուրիջանյանը 2008-ին հեղինակել է մի գիրք՝ «Վաչագանցիները Հայրենական մեծ պատերազմում» վերտառությամբ, որի առաջաբանում անդրադարձներ կան գյուղանվան ծագմանը։

Ըստ նրա, համաձայն ժողովրդական ստուգաբանության, գյուղի անունը կապված է Վաչագան բարեպաշտ թագավորի հետ։ Եվ իբր այդ մասին ասել է Խրիմյան Հայրիկը՝ Բաքվում վաչագանցի Փարսադան Նուրիջանյանի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով «Ձեր գյուղը նշանավոր է։ Այնտեղ շատ հնում եղել է Վաչագան թագավորը։ Արցախից մարդիկ եկել և այնտեղ բնակություն են հաստատել ու գյուղը կոչել նրա անունով՝ Վաչագան․․․»։

Խոսքը, իհարկե, հայոց Աղվանքի թագավոր, քաջ ու բարեպաշտ արքա Վաչագանի մասին է։

 

Մարի Նավասարդյան

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09