Սյունիքի մարզպետը գերազանցության մեդալներ է հանձնել 2019-20 ուստարվա շրջանավարտներին

25.12.2020 11:32
5452

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը գերազանցության մեդալներ է հանձնել 2019-2020 տարվա սյունեցի երկու շրջանավարտի՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի և Աճանանի (Կապան համայնք) միջնակարգ դպրոցի․ նրանք արդեն ուսանողներ են։

Դպրոցի տնօրենները շնորհակալագիր են ստացել մարզի ղեկավարից՝ կրթության որակի և բովանդակության նկատմամբ բարձր պատասխանատվության և ուսումնական հաստատության կրթության գործի արդյունավետ կազմակերպման համար։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին կրթօջախների գրանցած հաջողությունների համար ու շնորհավորել մեդալակիրներին՝ նշելով, որ երկրի կարևոր հիմքերից է դպրոցը։

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարզի մյուս համայնքներում մեդալակիրներն առաջիկայում իրենց դպրոցներում կստանան մեդալները, իսկ մարզային ենթակայության դպրոցների տնօրենները՝ շնորհակալագրերը։

Անցած ուսումնական տարում Սյունիքի մարզն ունեցել է 35 մեդալակիր, նրանցից 12-ը մարզային ենթակայության դպրոցներից են՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Աճանանի միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Քարահունջի միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Ագարակի միջնակարգ դպրոց՝ 2 հոգի, Գորայքի միջնակարգ դպրոց` 2 հոգի, Վերիշենի միջնակարգ դպրոց՝ 2 հոգի, Խնձորեսկի միջնակարգ դպրոց՝ 3 հոգի։ Ինչպես նաեւ, Գորիսի թիվ 1 ավագ դպրոցն ունի 9 մեդալակիր, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը՝ 6 մեդալակիր, Սիսիանի ավագ դպրոցը՝ 8 մեդալակիր։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10