Սոսի սրբազան ծառի հայաստանյան «բնակատեղին» Սյունիքի Բասուտա գետի հովիտն է

28.07.2019 18:56
9298

Հուլիսի 26-ին Խուստուփ այցելելիս մենք Կապան-Մեղրի նորաշեն մայրուղուց չթեքվեցինք Ներքին Հանդ եւ Սոսիների պուրակ:

Պատճառը ժամանակի սղությունն էր եւ, իհարկե, հանգամանքը, որ բազմիցս եղել ենք այդ վայրերում, զրուցել հազար-երկու հազար տարեկան սոսիների հետ:

Բայց դա չխանգարեց, որ մեր ուխտագնացության ընթացքում մտքեր փոխանակենք այդ կողմերի պատմությանն ու քարուքարափին քաջատեղյակ Անդրանիկ Աբելյանի հետ, ով «Շիկահող» պետական արգելոց-մասնաճյուղի տնօրենն է: Իսկ Սոսիների պուրակը մաս է կազմում «Շիկահող» պետական արգելոցի:

… Առհասարակ ծառապաշտությունը, որպես բնապաշտական-ոգեխոսական հավատալիք, կարեւոր տեղ է գրավել հին հայոց կրոնում:

Հավատացյալներն ունկնդրելով սոսիների սոսափյունը՝ պատգամախոս ոգիների «կամքով» արել են զանազան գուշակություններ:

Հին հույները սոսի ծառը նվիրաբերել են Ապոլլոնին, լատինացիք՝ Պահապան ոգուն, իսկ ծննդյան օրերին մերձավորները միմյանց նվիրել են սոսու ճյուղերից հյուսված պսակներ:

Սոսիների մի տեսակը՝ արեւելյան սոսին,  Հայաստանում համարվել է սրբազան ծառ եւ հայտնի է անհիշելի ժամանակներից:

Հայաստանում արեւելյան սոսիի «բնակավայրը» Բասուտա (Ծավ) գետի հովիտն է՝ 64 հա տարածքով:

Ծառուտի գրեթե նույն մակերեսով մեկ այլ   հատված մտնում է Արցախի Հանրապետության ազատագրված տարածքների մեջ:

Տեսակետ կա, որ Ներքին Հանդի Սոսիների պուրակը նախկին Խորհրդային Միության՝ սոսու այդ տեսակի միակ բնական անտառն է եղել:

Հավիտենական սրբության, օրհնության եւ անմեղության խորհրդանիշ «Կենաց ծառի» պաշտամունքը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհի այլ վայրերում նույնպես՝ վաղ ժամանակներից սկսած:

Հայոց մեջ սոսիի պաշտամունքի գլխավոր տաճարատեղին եղել է Արմավիր մայրաքաղաքը:

Ըստ հայ ավանդական պատմության՝ Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրել է նաեւ Սոսի նվիրական անունը:

Սոսի անունով տաճարներ են եղել նաեւ հայոց Ուրարտուում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր):

Ծառապաշտությունը, որոշ ձեւափոխություններով, գոյատեւել է քրիստոնեության ժամանակաշրջանում եւս:

Ներսես Շնորհալին վկայում է, որ Սամոսատա քաղաքի հայ աղանդավորների՝ արեւորդիների մեջ 12-րդ դարում պահպանվում էր բարդի ծառի պաշտամունքը:

Ծառապաշտությունը տակավին դրսեւորվում է մեր օրերում. հավատացյալները «սրբազան» ծառը զարդարում են ժապավեններով, տիկնիկներով, այլ զոհանվերներով, աղոթում են նրա մոտ, զոհաբերում կենդանիներ, ծառի շուրջ պտտվելով՝ ապաքինում աղերսում…

Սրբազան սոսի ծառի յուրօրինակ ընկալում ուներ մեր ազգային մեծերից մեկը՝ Դանիել Վարուժանը. 

«Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.

-Քեզի ընծա՜, իմ հայրենիք-

Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…

-Քեզի ընծա, հին հայրենիք-

Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.

Ընդ եղեգան փող լո՛ւյս ելաներ…» 

Ըստ Անդրանիկ Աբելյանի՝ Սոսիների պուրակի հայաստանյան հատվածում ներկայումս հաշվվում է մոտ չորս հազար սոսի:

Դրանց մի մասն ունի  երկու հազարից ավելի տարիք:

Որոշ սոսիների փչակներում կարող են միանգամից տեղավորվել մեկ տասնյակից ավելի մարդիկ…

 Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12