Սյունիքի մարզպետը շինծու քրգործով փորձում է ազատությունից զրկել «Սյունյաց երկիր»-ի խմբագրին

06.02.2018 10:58
2445

Ովքեր եւ ինչու են միացել «Սյունաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ կեղծապատիր արշավին

Սյունիքի մարզում քրեական գործ է հարուցվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության դեմ: Թերթը մարզային միակ լրատվամիջոցն է, որ փաստերը եւ իրադարձությունները ներկայացնում է անկողմնակալ, օբյեկտիվ, բազմակողմանի, ինչի համար էլ բազմիցս է հետապնդվել, հալածվել, բայց շարունակել է իր ճշմարիտ ճանապարհը:

Եվ ահա՝ հերթական ճնշումները մարզային թերթի ու նրա խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ:

Այն, ինչ այս օրերին կատարվում է Սյունիքի մարզում ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի, մասնավորապես նրա խմբագրի հանդեպ, հաջողության հասնելու դեպքում կդառնա նախադեպ հանրապետության յուրաքանչյուր  լրատվամիջոցի պատժելու համար:

Այսօր հաջողությամբ պայքար է մղվում ընդամենը երկու տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր լրագրողի կոչմանն արժանացած անձի հանդեպ. մեկնաբանություններն ավելորդ են:

Հարուցված քրեական գործի մեջ ոչ միայն զավեշտալի, այլեւ զարմանալի շատ դրվագներ կան. անդրադառնանք միայն մի փաստի:

«Սյունյաց երկիր» թերթի բաժանորդագրությունը սովորաբար իրականացվում է տարվա երկրորդ կեսին՝ օգոստոս-դեկտեմբեր ամիսներին: Հարց է առաջանում՝ եթե ինչ-որ տնօրեններ կամ անհատներ ունեին դժգոհություն կամ անհամաձայնություն, ապա ինչո՞ւ ժամանակին չեն բողոքել վերադասին կամ իրավապահ համակարգին:

Նույնը վերաբերվում է նաեւ Մանյա Ծատրյանին, ով ինչ-որ չարագործության առնչակից լինելու մեջ կասկածվելուց հետո միայն որոշեց խոսել ընդդեմ խմբագրի:

Այդ ամենն ունի մեկ պատասխան՝ ի սկզբանե հստակ ծրագրված է եղել Սամվել Ալեքսանյանին ֆիզիկապես ոչնչացնելու սցենար, որը ձախողվեց 2018թ. հունվարի 16-ին, երբ Ալեքսանյանը ՌԴ էր մեկնել՝ հարազատ քույրիկի հուղարկավորությանը:

Այժմ իրականցվում է պլան Բ-ն՝ օգտագործելով իշխանական որոշ լծակներ. եւ իբր այդ ամենն արվում է օրինական ճանապարհով:

Հանրությանը ներկայացնենք Կապանի եւ Գորիսի տարածաշրջանների այն անձանց, ովքեր գործիք դառնալով այլոց ձեռքում, ոստիկանություն դիմում են ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ թերթի խմբագրության: Ընդ որում՝ դիմումները գրված են նույն բովանդակությամբ, անծանոթն անգամ ընթերցելիս կհասկանա, որ դիմումատուները պատվեր են կատարում մեկ կենտրոնից:

Ովքեր են բողոքարկողները:

1.Գորիսի կոմունալ տնտեսության աղբահավաք բրիգադի բանվոր, ով ոչ միայն մտավոր խնդիրներ ունի, այլ տառաճանաչ չէ, չգիտի նույնիսկ՝ աշխարհում թերթեր կա՞ն, թե՞ ոչ:

2.Սիրուշ Ակլունց՝ ոստիկանության Սյունիքի վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի մորաքույրն է, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը, կենսաթոշակային տարիքի է: Նրան առաջարկվել է եւս մեկ տարի շարունակել աշխատել՝ պայմանով, որ ցուցմունք տա թերթի դեմ: Ընդ որում՝ այս օրերին, նույն դպրոցում, նույն Սիրուշ Ակլունցի շնորհիվ լարված իրավիճակ է. վերջինս դպրոցի գրեթե բոլոր ուսուցիչների երաշխավորմամբ վարկ է վերցրել ու չի մարել:

3.Արթուր Մնացականյան՝ Կապանի 3-րդ հիմնական դպրոցի տնօրեն: Նրա տնօրեն ընտրվելու աղմկահարույց պատմությանն անդրադարձել են հանրապետական լրատվամիջոցները, երբ ընտրությունները մի քանի անգամ չեղյալ հայտարարվեցին, միայն թե նա դառնա տնօրեն: Մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվել Արթուր Մնացականյանի նախկին աշխատավայրում՝ Սյունիք գյուղի հիմնական դպրոցում, հայտնաբերվել են չարաշահումներ՝ Արթուրի պաշտոնավարման ժամանակին առնչվող: Առաջարկվել է կամ ցուցմունք տալ թերթի դեմ կամ ստուգումների արդյունքները կուղարկվեն դատախազություն: Ի դեպ, վերջինս ամիսներ առաջ առաջադրվել էր Կապան համայնքի ավագանու թենկածու եւ խայտառակ պարտություն կրել:

4.Լուսինե Զաքարյան՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն: Վերջինիս այդ պաշտոնում նշանակեցին ապօրինաբար՝ դպրոցի նախկին տնօրեն, մարզի ճանաչված ու հարգված մտավորական Լեւոն Մարգարյանի փոխարեն: Ընդ որում՝ Լուսինեն տնօրենի պաշտոնում նշանակվելու ժամանակ չի ունեցել պետական նմուշի բարձրագույն կրթության դիպլոմ եւ տնօրենի պաշտոնի համար անհրաժեշտ հավաստագիր: Վերջինս դպրոցի տնօրեն նշանակվելուց երկու տարի առաջ ազատվել էր Կապանի մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնից՝ իր պարտականություններն անբավարար կատարելու մեղադրանքով: Միայն այն հանգամանքը, որ Լուսինեին աշխատանքից ազատել էր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետ Վահե Հակոբյանը նրան աշխատանքի տեղավորեց (Կապանում առկա է մարզպետ-քաղաքապետ հակադրությունը): Ի դեպ, Լուսինեն մարզի դպրոցի այն տնօրեններից է, ով ազատ ելումուտ ունի մարզպետի աշխատասենյակ:

Իսկ Մանյա Ծատրյանը, ում Սամվել Ալեքսանյանը կասկածում է ռուսաստանյան իր այցի երթուղին իմանալու ու հանցախմբին ներկայացնելու մեջ, ոստիկանությանը հայտարարություն է տվել, թե խմբագիրը ժամանակին սեռական ոտնձգության փորձ է կատարել իր նկատմամբ: Նա աշխատում է երեք տեղ՝ Վարդավանքի, Գեղիի դպրոցներում եւ տուրիստական ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչն է Կապանում, վայելում է մարզպետի հովանավորությունը: Ամիսներ շարունակ խնդրել է Ս. Ալեքսանյանին՝ խմբագրությունում աշխատանքի ընդունվելու համար, պատրաստ եղել անգամ առանց աշխատավարձի աշխատել թերթի խմբագրությունում՝ իբր լրատվության ոլորտին ծանոթանալու նպատակով: Իսկ երբ ասել են՝ ներկայացրեք փաստաթղթերն աշխատանքի ընդունվելու համար՝ խուսափել է ներկայացնել: Ընդ որում՝ վերջինս քանիցս ցանկացել է գիշերել Ս. Ալեքսանյանի մոտ՝ իբր անձնական կարեւոր հարցեր քննարկելու պատճառաբանությամբ, սակայն բոլոր դեպքում էլ խմբագրի կողմից դուրս է վռնդվել:

Միավորվենք ընդդեմ ապօրինի քայլերի, բողոքի մեր ձայնով երկրիս պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք խնդրի վրա:

Հարգանքներով՝

Ա.Հովհաննիսյան, Մ.Բագրատյան

norlur.am

5 փետրվարի 2018թ.

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38