Սյունիքի մարզը՝ Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում

12.11.2025 22:38
611

Սյունիքի մարզում շարունակվում են Ջրային կոմիտեի (ՋԿ) ղեկավար կազմի աշխատանքային շրջայցերը, որոնց նպատակն է տեղում ուսումնասիրել ջրամատակարարման և ոռոգման համակարգերի խնդիրները, գնահատել ենթակառուցվածքների վիճակը և մշակել դրանց բարելավման ուղղությամբ գործնական քայլեր։

ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այս անգամ այցելել են «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) ենթակայությամբ գործող Գորիսի և Սիսիանի տեղամասեր, շրջել բնակավայրերը սպասարկող պոմպակայաններում, դիտարկել Գորիսի ճնշումային ջրատարը (դյուկեր) և Խնձորեսկի ապագա ջրամբարի թասը։

 ՋԿ ղեկավարները հանդիպել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ․ վերջինս ներկայացրել է խոշորացված համայնքում ոռոգման եւ խմելու ջրի ոլորտներում իրականացված և ընթացիկ հաջող ծրագրերը, մասնավորապես՝ ոռոգման ջրի ամբարման եւ մատակարարման տեղային լուծումները։

Կողմերը քննարկել են խմելու ջրի մատակարարման տեխնիկական ընդհատումների պատճառները և հնարավոր լուծումները։ Անդրադարձ է կատարվել նաեւ Կառավարության կողմից նախատեսվող Խնձորեսկի ապագա ջրամբարի կառուցմանը։

Ղալամքարյանն ու Նալբանդյանն այցելել են նաև Սիսիան համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին և քննարկել ոռոգման ենթակառուցվածքների ընթացիկ խնդիրները։ Սիսիանում ՋԿ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են բնակավայրերը սպասարկող պոմպակայանների աշխատանքին։

 Նշենք, որ ՋԿ ղեկավար կազմն օրերս այցելել էր նաև Սյունիքի մի շարք այլ բնակավայրեր, տեղում ուսումնասիրել ջրային ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտությունը և ոլորտային պատասխանատուների հետ ուրվագծել դրանց բարելավման ընթացիկ ծրագրերը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40