Սյունիքի մի խումբ պատանիներ եւ աղջիկներ անդամագրվեցին ԵԿՄ-ին՝ երդում տալով Գարեգին Նժդեհի եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանների մոտ

16.04.2021 12:07
6299

Ապրիլի 16-ին Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում տեղի ունեցավ ԵԿՄ երրորդ սերնդի շարքերն ընդունելու արարողություն, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ԵԿՄ Գորիսի եւ Կապանի մասնաճյուղի նախագահները, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ․․․

Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ներկայացվեց ԵԿՄ պատմությունը, Հայաստանի ու Արցախի պաշտպանության գործում այդ կառույցի անգնահատելի դերն ու կառույցի հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը՝ երկիրը զենքով պահելու յուրաքանչյուր սերնդի պարտքի ու պատվի մասին։

Հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ։

Հանդիսության գեղարվեստական մասի ավարտից հետո ներկաներն այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր. հպարտությունն ու դեռ թարմ վերքի ցավը նրանք արտահայտեցին Արցախյան պատերազմներում նահատակված բոլոր հերոսների շիրմաքարերին ծաղիկներ խոնարհելով։

Կապանի ու Գորիսի պատանի երկրապահների հանդիսավոր երդմնակալությունը տեղի ունեցավ Սպարապետի կիսանդրու առջեւ։

Պատանիներն ու աղջիկները հանդիսավոր կերպով երդվեցին անվերապահորեն կատարել իրենց տրված հրամանները եւ, եթե հարկ լինի, չխնայել կյանքը...

Երդմնակալության ավարտից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն․ ԵԿՄ «Անդրանիկ Օզանյան» եւ «Դրաստամատ Կանայան» մեդալներով պարգեւատրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ ազատամարտիկներ։

Արարողությունը եզրափակվեց Սյունիքի մարզպետ եւ ԵԿՄ Սյունիքի կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանի ելույթով. նա արժեւորեց ու շեշտեց ԵԿՄ-ի դերը թե՛ բանակաշինության, թե՛ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործում։

Մելիքսեթ Պողոսյանը նաեւ համախմբաման կոչ արեց՝ միասնականությունը համարելով հանրապետությունում ստեղծված իրավիճակից  դուրս գալու միակ ողջամիտ ելքը։

Տիգրանուհի Բադալյան

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38