Սյունիքի նոր մարզպետի 100 օրը

31.10.2013 23:30
2512

Վահե Հակոբյանի ելույթների ընտրանի

Ելույթ մարզխորհրդի նիստում (18 հուլիսի)

Հարգելի գործընկերներ, սա մեր առաջի մարզխորհրդի նիստն է եւ օրակարգի խնդիրները, որոնք որ ներկայացված են որոշակիորեն միմյանց հետ փոխկապակցված են եւ ընդհանրացված: Կարեւորագույն հիմնախնդիրներից, որ հիմնական զեկուցողը՝ պարոն Մարդյանը նշեց, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն է որպես ցուցանիշ նաեւ: Մեր մոտ կարեւորագույն խնդիրը մի կողմից եկամուտների շարունակականության աճի ապահովումն է, հնարավորությունների ստեղծումը, մյուս կողմից որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ էդ եկամուտները հավաքագրենք: Կարծում եմ կա որոշակի պրակտիկա եւ հիմնական զեկուցողը իրա ելույթում նշեց որոշակիորեն, որ կան օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներ համայնքապետերի կողմից դրսեւորվող, որոնք որ կարծես թե պրոցեսը ավելի դժվարացնում են: Մեր համատեղ քննարկումների արդյունքում կարծում եմ ապագայում էդ ուղղությամբ պետք է արվեն կոնկրետ քայլեր մասնավորապես տարբեր չափորոշիչների սահմանում, որոնք որ լրացուցիչ խրախուսական հնարավորություններ կստեղծեն, այսինքն այլընտրանքային հնարավորություններ կստեղծեն մարդկանց համար եւ շահագրգռեն, որպեսզի մարդիկ իրենց սեփական եկամուտները կարողանան ժամանակին հավաքել:

Զուգահեռ մենք փորձելու ենք նաեւ էդ չափորոշիչների հիման վրա տարբեր ծրագրեր ներգրավել տվյալ համայնքներ: Եվ ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ նման ձեւաչափով աշխատանքը կբերի նաեւ իրա դրական արդյունքները: Հաջորդ կարեւորագույն խնդիրը, որը որ բարձացվեց պարոն Ուստաբաշյանի կողմից, դա մեր ամենամեծագույն բլոկներից մեկն է` քաղաքաշինությունը, որը բավականին մեծ ծավալի աշխատանքներ է իրականցնում տարածաշրջանում: Ունենք ճյուղային նախարարությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներ, ինչու չէ նաեւ մեր պատվիրատվությամբ իրականացվող աշխատանքներ: Բազմաթիվ անգամ խոսվում է նաեւ էդ շինարարության որակների մասին եւ կարծում եմ այստեղ կարեւորագույն խնդիրներից մեկը եւ պետք է ուշադրություն դարձնենք նաեւ նախապատրաստական փաստաթղթերի ձեւավորման էդ ընթացակարգերը ավելի գրագետ եւ ճիշտ կազմակերպելու մասով, որպեսզի հետագայում էդ խնդիրներից նաեւ կարողանանք զերծ մնալ: Կա նաեւ էսպիսի արատավոր երեւույթ. համայնքի ղեկավարները կարծես թե բանավոր համաձայնությամբ թույլ են տալիս ինքնակամ շինությունները, որպեսզի ձեւավորվեն հորդորելով, որ ընթացքում կարող ենք նաեւ ձեւակերպել էդ ամեն ինչը: Հորդորում եմ զերծ մնալ նման արատավոր երեւույթներից: Եթե անհրաժեշտություն լինի մենք կարող ենք նաեւ էդ ընթացակարգերը ավելի հստակեցնել, ավելի պարզեցնել, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ աշխատանք ապահովել: Հաջորդ խնդիրը, որ կցանկանայի նույնպես անդրադառնայի: Խոսքը գյուղատնտեսության վարչության աշխատանքներնա: Եվ կարծում եմ, որ հիմա բերքահավաքի ժամանակաշրջաննա եւ ինչու չէ նաեւ մենք աշնանացանի էս ողջ գործընթացներում պետք է ընդգրկվենք եւ մարզը գյուղատնտեսական պոտենցիալը հնարավորությունները մեծ են: Հիմնական զեկուցողը ներկայացրեց, մենք նաեւ ունենք հայտեր, որը կառավարությանն ենք ներկայացրել, որպեսզի որոշակի սերմացուի տեսքով թե վառելիքի տեսքով այլ օժանդակություններ ձեռք բերենք: Եվ կարծում եմ մենք ապագայում հնարավորություն ենք ունենալու նաեւ ավելի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրների շրջանակներում մեր անելիքները ավելի կոնկրետացնել եւ ավելի թիրախային դարձնել: Այսինքն ավելի կոնկրետ, ըստ համայնքների: Ամենակարեւորագույն խնդիրը, որը կարծես թե էս ամբողջը ընդգրկում է, հանրագումար է, դա սոցիալ-տնտեսական զարգացման պլանն է 14-17 թվականի եւ պարոն Ղազարյանը ներկայացրեց մանրամասը 10-13 թվականի պլանները, որ հիմնականում գերազանցապես կատարվել են: Մենք նոր նիշ պետք է սահմանենք եւ մի էսպիսի կարեւորագույն սկզբունք պետք է մտցնենք, եթե ժամանակի ընթացքում մեր էն չափորոշիչները որոնք որ մեր կառավարության առջեւ մեր առջեւ պետք է դրվեր մենք իսկապես դա կատարելու ենք, բայց ավելացնելու ենք մի փոքր նաեւ մեր տնտեսական բաղադրիչի մեծությունը, այսինքն մենք պետք է կարողանանք հաշվարկել տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ներդրումային պոտենցիալը: Պետք է կարողանանք յուրաքանչյուր համայնք քարտեզագրել իրա ինվեստիցիոն ներդրումային քարտեզը ունենալ, որպեսզի կարողանանք նաեւ հետագայում մեր ներդրողներին առաջարկել որոշակի փաթեթներ, տալ որոշակի հնարավորություններ: Էդ տեսանկյունից շատ խիստ կարեւորում եմ մարզում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների, տարբեր խորհրդատվական, այլ տիպի հասարակական միավորներին, որպեսզի ավելի ակտիվ, ավելի հրապարակային փորձեն իրենց առաջարկությունները նաեւ ներկայացնել, որովհետեւ սա մեր համար կլինի շատ արժեքավոր նյութ հետագայում որպես ուղեցույց մենք կարողանանք ներգրավենք մեր աշխատանքները: Հանքարդյունաբերությունը մեր տարածաշրջանի գերակա ոլորտն է, ոչ միայն տարածաշրջանի այլ նաեւ մեր պետության եւ մեր համախառն արտադրանքի 85 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը: Կարծում եմ 10 տոկոսը էներգետիկային եւ մնացած 5 տոկոսը այլ ճյուղերին: Սա կոշտ տնտեսության մոդելա, կարծում եմ մենք պետք է կարողանանք դիվերսիֆիկացնել հնարավորություն տալ 5 տոկոսի աճը: Ամենակարեւորագույն քայլը ուղղությունը պետք է լինի հենց գյուղատնտեսության ոլորտում, որը մենք կարծում եմ ասելիք ունենք: Ամփոփելով խոսքս ուզում եմ բոլորիդ մեկ անգամ եւս կոչ անել բոլոր առաջադրված խնդիրների նկատմամբ լինել ուշադիր: Առաջիկայում մենք արդեն ունենալու ենք կամերալ աշխատանքները մեր մոտ կարծես թե ավարտվել են եւ կլինեն նաեւ այցելությունները բոլոր համայնքները: Եւ կոչ եմ անում բոլոր համայնքապետերին էն հիմնախնդիրները որոնք որ եղել են ժամանակի շրջանում ժամանակի ընթացքում փորձեն նորից մեկ անգամ եւս իրենք ուսումնասիրել, ավելի մաքրագրել եւ մեր այցելությունների ժամանակ փորձենք նաեւ դրանց լուծումները կամ խնդիրները տեսնել եւ փորձել լուծումներ առաջարկել, ավելի արդյունավետ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում:

Ելույթ հանրակրթության աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում
(26 օգոստոսի)

Բացման խոսք

Մեծարգո պարոն նախարար, հարգելի քաղաքապետեր, սիրելի ուսուցիչներ, տնօրեններ: Սա մեր ավանդական հերթական օգոստոսյան խորհրդակցությունն է: Մենք, պետք է տեղեկացնեմ, որ էս ձեւաչափով առաջին անգամ ենք հանդիպում եւ ընդհանուր առմամբ կրթության նախարարը խորհրդակցությանը էս ձեւաչափով առաջի անգամա: Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ Ձեզ պարոն նախարար Ձեր մասնակցության համար: Քանի որ մենք ունենք հիմնախնդիրներ, որոնք որ մեր կրթության վարչության պետը կներկայացնի նախորդ ուսումնական տարվա ամբողջ ծրագիրը եւ բնականաբար նոր ուսումնական տարվա ծրագրերը եւ հիմնախնդիրները, որոնք որ ես խիստ կարեւորում եմ: Կլինեն նաեւ որոշակի առաջարկություններ, ցանկություններ, դիտողություններ եւ դրա արդյունքում էլ, կարծում եմ, կունենանք նախ շահագրգիռ քննարկում եւ շատ խնդիրներ հետագա մեր աշխատանքում կփորձենք ավելի հստակ ձեւակերպումներ անել: Ուզում եմ առիթը օգտագործելով շնորհավորել բոլորիս նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Կարծում եմ, որ մենք անկախ աշխատանքային … եւ ընդհանրապես բոլոր հիմնախնդիրներից, որոնք որ մենք առօրյայում ունենք յուրաքանչյուր ուսուցիչ հուզմունքով եւ սպասումով է մոտենում սեպտեմբերյան… սեպտեմբերի մեկի իրադարձություններին: Թվում է թե մենք որոշակի առումով երբեմն կարծես թե մոռանում ենք կամ քիչ ենք փորձում գնահատել, բայց ընդհանուր կյանքում մարդու հաջողությունների ժամանակ միշտ էլ, երբ մարդ փորձում է իրեն հաշվետվություն ներկայացնել, թե ինչի արդյունքում է այդ ամենը տեղի ունեցել, տեսնում է, որ ակունքները իսկապես կրթություննա: Դպրոցի միջուկը կրթություննա, որ ինքը ստացել են եւ ինքն իսկապես իրա նկատմամբ կարծես թե իրա երախտիքը եւ շնորհակալական խոսքը նաեւ իրա ուսուցիչներին … է: Չեմ ուզում երկար ծանրաբեռնել: Ողջունում եմ բոլորիս: Նորից եմ կրկնում մեկ անգամ շնորհավորել: Ձայնը կտանք մեր կրթության վարչության պետին ներկայացնելու նախորդ ուսումնական տարվա ամփոփ հաշվետվությունը եւ նոր ծրագրերի, հիմնախնդիրների անելիքները: Պետք է ասեմ, որ մենք ունենք հիմնախնդիրներ, որոնք առնչվում են ընդհանուր կրթական համակարգին եւ հիմնախնդիրներ, որոնք որ բնորոշ են հատկապես մեր տարածաշրջանին` Սյունիքի մարզին: Եվ կցանկանայի պարոն նախարար մի շատ կարեւոր հանգամանք ֆիքսել, որ հետագայում բնականա կնշվի նորից: Հանրապետության 300 հոգի պակաս բնակչություն ունեցող գյուղական համայնքների մոտ 30 տոկոսը գտնվում է Սյունիքի մարզում եւ սահմանամերձ հիմնական գյուղեր են: Եվ պետությունը որպես էդպիսին դպրոցի պահպանության խնդիրը կարեւորագույն խնդիրներից է գյուղապահպանության ծրագրի: Կարծում եմ էդ տեսակետից մենք ունենք նաեւ մեր տարածաշրջանում յուրահատուկ առաքելություն դպրոցի պահպանության եւ ընդհանրապես դպրոցական ծրագրերի, հիմնախնդիրների մասով: Էսքանը, կփորձենք նաեւ վարչության պետը կներկայացնի հիմնախնդիրները եւ ծրագրերը, այնուհետեւ կլինեն ելույթներ, հարցապնդումներ, նախարարը արդեն ընդհանուր քաղաքականության մասին կներկայացնի հիմնախնդիրները, կլինեն հարցադրումներ, հայտարարություններ եւ ամփոփիչ ելույթ: Առաջարկում եմ էս ամեն ինչը մեկ նիստով ավարտել: Գրանցումային աշխատանքների ծավալը թույլ կտա, որ մենք էսօր ավարտենք… շնորհակալություն:

Պատասխան լրագրողների հարցերին`
փոխվարչապետի օգոստոսի 27-28-ի այցից հետո

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի այցի արդյունքները:

- Այցն աշխատանքային այց էր եւ ընդհանուր ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների ստուգման եւ ապագա ծրագրերի եւ խնդիրների մասին քննարկումներ տեղի ունեցան: Ռազմավարության հետագա տեսակետից նաեւ նոր պրոյեկտներ առաջ քաշվեցին: Տաթեւի զբոսաշրջային կենտրոն… Տաթեւի զարգացման ծրագրի շրջանակներում հանդիպեցինք կենտրոնի էդ ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկեցինք ամբողջական համալիր ծրագրի հետ կապված նաեւ զուգավորման եւ հետագա շինարարական աշխատանքների եւ ներդաշնակության համայնքի մեջ ներդրման այսինքն` ամբողջ քաղաքականության խնդիրները քննարկվեց: Այնուհետեւ էղանք Մեղրու տարածաշրջանի համայնքներում, ուսումնասիրվեց, քննարկվեց նաեւ համաշխարհային բանկի կողմից իրականացվող մի ծրագիր, որը որ մոտ 50 կմ ավելի քան 50 կմ երկարությամբ ոռոգման համակարգի ջրագիծ պետք է կառուցվի, որը էդ ողջ տարածաշրջանի ինքնահոս ոռոգման համակարգով կբավարարի: Տեղում ծանոթացանք նաեւ ընթացիկ շինարարական աշխատանքներին, այնուհետեւ եղավ խորհրդակցություն Մեղրու տարածաշրջանում, որտեղ քննարկվեց համայնքներին հուզող հիմնախնդիրները: Այսօր մենք նաեւ քննարկեցինք մարզպետարանում մի շատ կարեւորագույն խնդիր: Խոսքը փոքր ավիացիայի զարգացման շրջանակներում Կապանի տարածաշրջանի, Սյունիքում օդանավակայանի աշխատանքների վերականգնման ծրագրի մասին էր: Ժամանակին արդեն եղել են ուսումնասիրություն մեր պետության համապատասխան ավիացիոն ծառայությունների, որի արդյունքում որոշակի եզրակացություններ քննարկվեցին էստեղ: Նոր առաջադրանքներ, հանձնարարականներ տրվեցին, ինչպես մարզային իշխանություններին այնպես նաեւ համապատասխան ծառայությանը ապագայում նաեւ ավելի ստացված խնդիրների լուծումները առաջարկելու համար: Գիտենք, որ մենք մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը 14-17 թվականի արդեն ներկայացրել ենք կառավարության դատին, քննարկմանը: Նաեւ դրա շրջանակներում քննարկումներ, համայնքապետերի հետ առանձին, անհատական քննարկումներ, հիմնախնդիրների բարձրացում որտեւ… եւ գիտեք, որ ընդհանուր մարզում կան հիմնախնդիրներ, որոնք որ բնորոշ են մեր բոլոր համայնքներին եւ հիմնախնդիրներ, որոնք որ տիպիկ են միայն տվյալ համայնքին: Այսինքն` նեղ խնդիր առաջացավ նաեւ որոշակի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, որոնք ունեին նաեւ հրատապ խնդիրներ: Էդ ամբողջը քննարկվեց, այսինքն` աշխատանքային ռեժիմի մեջ ծրագրեր են, որոնք որ պետք է, այսպես ասած, իրականացնենք:

- Որքանով է իրատեսական Կապանի օդանավակայանի շահագործումը:

- Սա մի կոմպլեքս փաթեթ է, մի քանի բաղկացուցիչներից կախված: Նախ առաջինը պետք է ուսումնասիրել արդյոք կա հնարավորություն էսօր օդանավակայանը շահագործելու, այսինքն` կան տեխնիկական հնարավորություններ, թե ինչպիսի մենք սխեմաներ թռիչքային պետք է օգտագործենք, որ էդ պարագայում եւ կան արդյոք ինքնաթիռներ, որոնք կարողանում են էդ սխեմաները… էդ սխեմաներով կառավարվել: Ըստ էության սկզբունքորեն էդ բոլոր պայմանները քննարկվեցին եւ կարծես թե բավարարում են: Իհարկե, որոշակի աշխատանքներ, կարեկտիրովկաներ անելուց հետո: Երկրորդ էտապը դա նաեւ ֆինանսական բաղադրիչի մասն է, արդյոք ինչքանով է շահավետ, արդյունավետ նման ծրագիր իրականացնելով, բիզնես պրոյեկտը նաեւ վերջին հաշվով իր մեջ նաեւ բիզնես էլեմենտ է պարունակում: Հիմա մենք որպես տարածքային իշխանություն փորձելու ենք նաեւ ֆինանսական հոսքերի էդ որոշակի վերլուծություն հաշվարկ իրականացնել եւ ունենք որոշակի ծրագիր: Առաջիկայում մենք նախատեսում ենք նաեւ ծրագրի ֆորմատի ընդլայման, բացման եւ մանրամասն որպեսզի կարողանանք … մեխանիզմները ավելի հստակեցնել ըստ հոդվածների: Նպատակը նայա որպեսզի կարողանա չվերթները լինեն կանոնավոր, համեմատաբար էժան համադրելու ենք, համեմատելու ենք նաեւ այլ տրանսպո… նու մասնավորապես ավտոմոբիլային տրանսպորտի կամ տաքսիների, երթուղային տաքսիների կամ ավտոբուսների սակագները, որոնք որ էսօր գործում են եւ պոտենցիալը, այսինքն ինչքան մենք կարող ենք էդ ընդհանուր քաղաքականության մեջ ստանալ նվազագույն եւ արդյունավետ գին, որի պարագայում մեր քաղաքացիները կարող են օգտվել տվյալ ծառայությունից, ավիացիոն ծառայությունից: Մոտակա ժամանակներում մենք արդեն կոնկրետ ուսումնասիրություններ պետք է իրականացնենք եւ առաջարկություն ներկայացնենք: Սկզբունքորեն խնդիրը պարզ է, հասկանալի է: Առանձին բաղադրիչներն էլ արդեն ասացի ուսումնասիրվելու են, մնում է մենք կարողանանք էդ ամեն ինչը համադրել, ամփոփել եւ նաեւ ներկայացնել մեր պետության վերադաս մարմնին` կառավարությանը: Արդեն լուծման տարբերակներ, այսինքն դե մեր պետությունը ինչպիսի մասնակցություն կունենա, ըստ դրա արդեն մասնավորի պետականի համագործակցության ձեւաչափը եւ մնացած այլ խնդիրները դրանք արդեն երկրորդ տարբեր խնդիրներ են: Բայց բավականին արդեն քայլեր են կատարվել, աշխատանք է կատարվել մեծ ծավալի, կարծում եմ մենք նաեւ մոտակա ժամանակներում ամփոփ կունենանք դրա վերլուծությունը եւ վերջնական պատկերը պարզ կլինի բոլորիս:

Մենք ծրագիրը ներկայացրել ենք կառավարություն, առայժմ ուսումնասիրման փուլում է: Եվ բնականաբար առաջարկություններ եւ դիտողություններ անպայման կլինեն: Ապագայում եթե իհարկե անհրաժեշտությունը լինի եւ կարծում եմ նաեւ տարածքում կփորձենք քննարկել եւ հենց հաստատել տեղում: Նշել եմ բազմաթիվ անգամ, որ Սյունիքի մարզը հանքահումքային ռեսուրսներով հարուստ մարզ է եւ համախառն արտադրանքի մարզի բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը մոտ 85 տոկոսը: 10 տոկոսը վերաբերում է էներգետիկայի բնագավառին եւ մնացած 5 տոկոսը այլ ոլորտներին: Էստեղ ես ասել եմ, որ մենք ունենք տնտեսության կոշտ մոդել ավելի քան, այսինքն` կախված է նաեւ էսօր միջազգայինի շուկայում գնագոյացման քաղաքականությունից մետաղների: Էդ տեսանկյունից խիստ կարեւորում ենք տնտեսության զարգացման փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման շրջանակներում քաղաքականությունը եւ առավելապես պետք է շեշտը դնենք էն ճյուղերի վրա, որոնք որ որոնց նկատմամբ մենք ունենք համեմատական առավելություններ մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում, քարերի մշակման, ոչ մետաղական հանքավայրերի կամ քարերի մշակման ոլորտը:

Նաեւ շատ-շատ այլ ոլորտներ մեքենաշինության, մեխանիկայի բնագավառում ունենք նաեւ լավագույն փորձ: Եվ ընդհանրապես նոր, սկզբունքորեն նոր ոլորտներ` թեթեւ արդյունաբերության բնագավառում, սննդի արդյունաբերության բնագավառում: Սրանք էնպիսի ոլորտներ են, որոնք որ անկախ ոլորտներ են եւ կախված չեն ներքին կոպերացիա կամ ինչ-որ ձեւով կապված չեն հանքարդյունաբերության հետ: Այսինքն` մենք պիտի փորձենք նաեւ դրա արդյունքում ապահովել տնտեսության էլաստիկությունը, ճկունությունը, որպեսզի սրա մրցակցային դաշտը նաեւ ապահովելով եւ ավելի շատ սոցիալական խմբերը ընդգրկելով այդ գլխավոր ոլորտում: Կարծում եմ մենք ունենք ծրագրեր եւ ինչու չէ նաեւ մենք լրացուցիչ ուսումնասիրություններ ենք անում, լրացուցիչ ընկերությունների կհրավիրենք, որպեսզի ավելի լավ մեր տարածաշրջանի պոտենցիալը ներդրումային կբացահայտի: Էդ տեսանկյունից մենք պետք է որպես իշխանություն փորձենք առավելագույնս միջավայր ապահովել մեր ներդրումների հոսքը ապահովելու համար:

Շարունակելի


ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.

մանր ժամանակագրություն

  • Հուլիսի 12-ին մարզպետի մոտ տեղի ունեցած առաջին խորհրդակցությունում հանձնարարվել է կազմել ժամանակացույց` ըստ տարածաշրջանների ու համայնքների այցելություններ կատարելու համար:
  • Հուլիսի 15-ին հանդիպել է Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:
  • Հուլիսի 17-ին հանդիպել է մի շարք բանկային կազմակերպությունների ղեկավարների հետ, ովքեր Քաջարան էին ժամանել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի զարգացման նոր ծրագրին ծանոթանալու համար:
  • Հուլիս 18-ին վարել է մարզխորհրդի հերթական նիստը:
  • Հուլիսի 20-ին ներկա է գտնվել Կապանի սպանդանոցի (մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման գործարանի ) բացմանը:
  • Հուլիսի 22-ին հանդիպել է Կապանի «Առաջնորդների կրթական կենտրոնի» սաներին:
  • Հուլիսի 23-24-ին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով այցելել էր մարզ:
  • Հուլիսի 29-ին մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն:
  • Օգոստոսի 8-ին մարզի քաղաքային համայնքների ղեկավարների հետ միասին հանդիպել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենին:
  • Օգոստոսի 11-ին հյուրընկալվել է «Ուսանողական ամառ-2013» միջոցառման շրջանակում կազմակերպված եռօրյա վրանային ճամբարի մասնակիցներին:
  • Օգոստոսի 14-ին հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա հանրապետական մրցույթի եզափակիչ փուլի մասնակիցներին:
  • Օգոստոսի 16-ին ուղեկցել է Սյունիք այցելած գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
  • Օգոստոսի 20-ին մարզպետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ:
  • Օգոստոսի 24-ին Սիսիանում կատարել է քաղաքացիների ընդունելություն:
  • Օգոստոսի 26-ին մասնակցել է մարզի հանրակրթության աշխատողների օգոստոսյան խորհրդակցությանը, որին ներկա էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
  • Օգոստոսի 27-28-ին ուղեկցել է Սյունիք այցելած փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին:
  • Օգոստոսի 28-ին մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն:
  • Օգոստոսի 31-ին մասնակցել է Տեղի N1 դպրոցի շենքի բացմանը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
  • Սեպտեմբերի 11-ին հանդիպեց Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ եւ ելույթ ունեցավ։
  • Սեպտեմբերի 16-ին հանդիպել է Մինսկի մարզի պատվիրակության հետ:
  • Սեպտեմբերի 17-ին հանդիպել է Կապանի դպրոցի տնօրենների եւ առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ` հորդորել նրանց աշխատել ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի օգտին:
  • Սեպտեմբերի 25-26-ին Սյունիք այցելած Սերժ Սարգսյանին ուղեկցողների մեջ էր։
  • Սեպտեմբերի 30-ին Կապանում կատարել է քաղաքացիների ընդունելություն:
  • Հոկտեմբերի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիրվիթին:

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19