Սյունիքում վթարի հետեւանքով մահացածը Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվարն էր

10.03.2023 20:24
6190

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ին, «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։ Դրա հետևանքով ուղևոր, Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ թվով 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Դեպքի առթիվ 2023թ. մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Հիվանդանոց տեղափոխված թվով 23 ուղևորները, այդ թվում նաև մահացած ուսուցչուհին, ճանաչվել են տուժող։ Նրանցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, երթևեկելի գոտուց դուրս գալու պատճառները պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով նշանակվել է նաև դատավտոտեխնիկական փորձաքննություն։

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05