«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին

28.11.2025 17:28
4610

Հարգելի՛ պարոն Ալեքսանյան

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ լրագրության ոլորտում հեղինակավոր մրցանակների արժանանալու կապակցությամբ։

Ձեր ղեկավարությամբ «Սյունյաց երկիր» թերթը վաղուց դարձել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, ինքնության և ազգային ու համամարդկային արժեքների ինքնատիպ ուղենիշ, տարեգիր՝ իր ուրույն և ծանրակշիռ դիրքը զբաղեցնելով ՀՀ պարբերական մամուլի շարքում։ Ավելին՝ երբեմն իր բովանդակային, ժանրային ու թեմատիկ ընդգրկումներով հատելով նաև պարբերական մամուլի տիրույթները, մերձենալով հանրագիտարանային բնութագրումին ու տարազավորմանը, մասնավորապես՝ հոբելյանական համարների պարագայում։

Համո Սահյանի 100 և 110-ամյա հոբելյաններին նվիրված համարներն ասվածի լավագույն վկայությունն են։

Հուշերիս էջերը թերթելով՝ պիտի խոստովանեմ, որ Արցախի պետական համալսարանում այդ համարները պատճենահանել էի և դասավանդման ընթացքում տրամադրում էի ուսանողներին, ու Համո Սահյան ուսումնասիրելիս թերթի վերոնշյալ հոբելյանական համարները նյութը յուրացնելու լավագույն աղբյուր և ուղեցույց էին։ Առանձին ուզում եմ շեշտել նաև Ձեր հոդվածների նշանակությունը, որոնք ինքնատիպ ոճի և ձեռագրի, ձիրքի և տքնաջան աշխատանքի արդյունք են։

Արժանի եք լավագույն մրցանակների, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, մաղթում առողջություն, անսպառ եռանդ և շարունակական հաջողություններ։

Աստծո կամոք Սյունիքը միշտ անվտանգ ու ապահով լինի, հավերժի, հավերժի նաև «Սյունյաց երկիրը»։

 

Հարգանքով՝

Զարինե Սառաջյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40