«Սյունյաց երկրի» դեմ հարուցված 18 դատական հայցից մնացել է երեքը, իսկ Վահե Հակոբյանը շարունակում է պարտություններ կրել

13.01.2022 10:49
2288

Դեռևս 2018 թ. հունիսին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատված Վահե Հակոբյանը շարունակում է մնալ սյունեցիների հիշողության մեջ՝ իբրև դատական գործընթացների անմրցելի չեմպիոն...

Հիմա դժվար է թվարկել, թե քանի գործով էր և է հայցվոր, քանի գործով՝ պատասխանող...

Բայց, որ ուշագրավ է, բոլոր գործերով պարտվում է անընդմեջ: Պարտվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ նժույգի վրա էր:

«Սյունյաց երկրի» դեմ ներկայացված տիեզերական քանակությամբ հայցադիմումների մի մասի հեղինակը նույնպես ինքն է: Այդ գործերի մասին ժամանակին և քանիցս հանգամանալից տեղեկություններ ենք ներկայացրել ընթերցողին:

Մինչև հիմա ներկայացվածը, սակայն, ամբողջը չէ:

Կա նաև մեկ այլ գործ՝ ՍԴ2/0386/02/17...

Վեճի թեման «Սյունյաց երկրի» կայքում հրապարակված հոդվածն էր՝ «Վահե Հակոբյանը ստել է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ  նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համընկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի առկայության մասին» վերնագրով:

Հրապարակվել է 2017-ի սեպտեմբերի 19-ին, հեղինակը Արթուր Օրբելյանն է:

Դեռևս 2017 թ. նոյեմբերի 1-ին Վահե Ա. Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Արթուր Օրբելյանի և «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության, որ հիմնադիրն է «Սյունյաց երկիր» պարբերականի:

Դատական այդ գործընթացը տևել է չորս տարուց ավելի ժամանակ...

Չորս դատավոր է փոխվել այդ ընթացքում, և միայն հինգերորդ դատավորն է 2021 թ. դեկտեմբերի 16-ին վճիռ կայացրել:

Ի դեպ, Վահե Ա. Հակոբյանը խնդրել էր դատարանին՝ պատասխանողից (հօգուտ իրեն)  բռնագանձել 2 մլն 644 հազար դրամ: Մինչդեռ...

Դատարանը վճռել է՝  «Վահե Հակոբյանի հայցն ընդդեմ պատասխանող Արթուր Օրբելյանի, երրորդ անձ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության՝ զրպարտության միջոցով պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել՝ անհիմն լինելու հիմքով»:

Այնուհետև՝ «Վահե Հակոբյանի հայցն ընդդեմ պատասխանող Արթուր Օրբելյանի, երրորդ անձ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով»:

Ահա այսպիսի ավարտ է ունեցել Վահե Ա. Հակոբյանի հերթական դատական հայցն առաջին ատյանի դատարանում:

Կգնա՞ Վերաքննիչ... Տեսնենք:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40