Տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն լուծման փոխարեն նոր խնդիրներ կստեղծի․ Իրանի նախագահ

01.11.2022 16:19
921

«Տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն նոր խնդիրներ կստեղծի»: Այս մասին նոյեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ նրա՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները։ Իրանի նախագահն ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Ռայիսիի խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցն Իրան բեկումնային կլինի երկու երկրների զարգացման համար։ Նա նկատել է, որ նման երկկողմ հանդիպումների անցկացումն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը։ Այս համատեքստում Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը վերջին ամիսներին 43 տոկոս աճել են․ «Մեր նպատակն է առևտրաշրջանառությունը հասցնել մինչև երեք միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքի շնորհիվ»,- ասել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40