Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել

16.03.2023 12:53
2584

2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել են։  2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 21,651.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.2%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 954.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 1,743.8 տոննա։ Իսկ  ոլորտի արտադրանքի նվազման պատճառները  մասնագիտական դաշտում  տարբեր են մեկնաբանում։

 Ամիսն ամսվա հետ  համեմատելն  այնքան էլ ճիշտ չէ  

 Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Տնտեսական լրագրողների ակումբի հարցմանն ի պատասխան   նշում է, որ հանքարդյունաբերության մեջ մեկ ամիսը շատ կարճ շրջան է վիճակագրական եզրակացություն անելու համար։ Դինամիկան պետք է նայել տարվա կտրվածքով։  Այդուհանդերձ, Ջհանյանը ենթադրում է, որ  նախորդ տարվա հունվարի ավելի բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ոլորտի ձեռնարկություններից մեկը՝ Թեղուտը, անցյալ տարվա հունվարին դեռեւս արտադրանք էր տալիս։

 Նրա մեկնաբանմամբ, հանքարդյունաբերությունը խիստ ցիկլայնություն ունեցող ոլորտ է։  «Կախված բազմաթիվ հանգամանքներից՝ արտադրական, լոգիստիկ, նույնիսկ եղանակային պայմաններից ամսեամիս կարող է լինել արտադրողականության, հետեւաբար նաեւ շահութաբերության տատանում։ Նաեւ, հենց այս պատճառով է, որ մենք, ոլորտի մասնակիցներս, պնդում ենք, որ ոլորտի շահութաբերությունը տատանվող է, եւ իրականում երբեք երկարաժամկետ կտրվածքում շատ բարձր չէ»։

 Վերը նշված հանգամանքներից ելնելով՝ մասնագետների համոզմամբ,  բոլոր օրենքներն ու որոշումները պետք է ընդունվեն այդ տեսանկյունից՝ հաշվի առնելով ոլորտի վրա ազդող բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ արտադրողականության, շահութաբերության վրա,  անհրաժեշտ է   կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք կմեղմեն բացասական ազդեցությունները կամ առնվազն չեն խորացնի դրանք։

 Ինչո՞ւ  է  արտադրությունը նվազել․ տնտեսագետի տեսանկյունից  

2022–ին դրամի մոտ 20 տոկոս արժևորում, ռուս–ուկրաինական պատերազմ, խնդիրներ հանքարդյունաբերական հսկա համարվող Թեղուտում, և այլն։ Տնտեսագետ  Ջուլիետա Թադևոսյանը  ejc.am-ի թղթակցի հետ զրույցում հիմնականում այս գործոններով է պայմանավորում հունվարին ոլորտում ստեղծված իրավիճակը։ 

«Ռուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրա։ Սա նախ դրսևորվեց անցյալ տարի վճարած հարկերի ծավալի նվազմամբ»,-ասում է տնտեսագետը։

 Տնտեսագետն արձանագրում է՝  2022–ին սկսված միտումները շարունակվում են նաև այս տարի։ Արդեն հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ–ում էական կշիռ ունեցող ոլորտում ակնկալվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն էական ազդեցություն կունենա։ Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։

https://ejc.am/

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40