Տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով Հայաստանում արձանագրվել է վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճը

03.09.2018 12:23
1149

Հայաստանում այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել: Սեպտեմբերի 3-ին լրագրողներ հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այն կազմել է 8.3 տոկոս: 2018 թ. առաջին 6 ամսվա մասով այս ցուցանիշը, երբ ճյուղային վերլուծության ենք ենթարկում, պարզ է դառնում, որ աճին ամենաշատը նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է՝ շուրջ 5.3 տոկոս: Շինարարությունն աճել է 8.9 տոկոսով, բայց նպաստման չափը 0.5 տոկոսային կետ է, որովհետև նրա տեսակարար կշիռն է տնտեսական աճի մեջ նախորդ ժամանակահատվածում փոքր եղել: Արդյունաբերությունը նպաստել է 1.4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0.5 տոկոսային կետով»,- ասաց Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիս ամիսներին եղել է 9.3 տասներորդական տոկոս: «Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 4.3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10.4 տոկոսով, առևտրի շրջանառության ծավալը՝ 8.9 տոկոսով և ծառայությունների ծավալը, որն ամենամեծն է եղել՝ 18.7 տոկոսով»,- մանրամասնեց նախարարը:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40