Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր

30.07.2026 11:27
347

Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է համալիրի միջնադարյան աղբյուրը, որի տեղադրությունը երկար ժամանակ անհայտ էր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից։

Կենտրոնը, Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, շարունակում է Տաթևի Մեծ անապատի լայնածավալ հնագիտական պեղումները՝ արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի գլխավորությամբ։ Պեղումների ընթացքում բացվել են համալիրի տարբեր հատվածներ՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակության կառույցներ, մուտքեր և այլ տարածքներ։

Հնագետները հայտնաբերել են նաև 17-18-րդ դարերով թվագրվող բազմազան գտածոներ՝ մետաղյա, փայտյա և այլ նյութերից պատրաստված իրեր, որոնք արտացոլում են այդ ժամանակաշրջանի վանականների կենցաղն ու առօրյան։

«Դեռևս 19-րդ դարի հեղինակները, մասնավորապես՝ Երվանդ Լալայանը, հիշատակել են Տաթևի Մեծ անապատի աղբյուրը, սակայն դրա ճշգրիտ տեղադրությունը հայտնի չէր, քանի որ համալիրի զգալի մասը ծածկված էր հողի հաստ շերտով։ Ճրտարապետ Մուրադ Հասրաթյանի նկարագրության հիման վրա 2026 թվականին իրականացված պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվել է Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը, որն առանձնանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղարվեստական լուծումներով»,- տեղեկացրին կենտրոնից:

Աղբյուրն ամբողջությամբ մաքրվել և բացվել է, ինչի շնորհիվ այն արդեն հասանելի և տեսանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։

Տաթևի Մեծ Անապատը միջնադարյան հայկական վանքային համալիր է Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ափին ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40