Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանի շնորհավորանքը՝ Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

28.01.2025 11:24
512

Հարգելի՛ հայ ազգ,

1992 թվականի նույն այս օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը։

Պատվարժան սպաներ, բանակի հարգարժան նվիրյալներ, մեր անհաղթ զինվորներ,

հունվարի 28-ը մեր ազգի օրացույցում ամենակարևոր, նշանակալի և կարմիրով նշված օրերից է, ամենահպարտ տոնը՝ հայի համար։ Մեր բանակի կազմավորումն ու լինելիությունը մեր անկախության, մեր պետականության և մեր գոյության անխախտ վկան ու երաշխիքն է։

Անցած տասնամյակների, տարիների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցավ՝ ճաշակելով և՛ հաղթանակի բերկրանք, և՛ կորուստների դառնություն, բայց շարունակեց մնալ մեր խաղաղության պատվարն ու խորհրդանիշը։

Այսօր ևս մեկ անգամ պետք է խոնարհվել նրանց առաջ, ովքեր աննկուն պայքար մղեցին հանուն մեր այսօրվա պաշտպանության և դարձան հավերժի ճամփորդներ։

Այսօր ևս մեկ անգամ պետք է հպարտանալ նրանցով, ովքեր բարձր են պահում Հայոց բանակի անունը, նրանց շնորհիվ է, որ մեր թիկունքն ամուր է, մենք՝ հույսով լի մեր յուրաքանչյուր լուսաբացի հանդեպ։

Թող հայոց սահմաններին միայն խաղաղաբեր աղավնիներ ճախրեն։

Համբերություն բոլոր զինվորների ծնողներին, իսկ ձեզ, սիրելի՛ զինվորներ, պատվով ծառայություն և բարի տունդարձ եմ մաղթում:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ…

Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր…

Տաթևի Համայնքապետարան Tatev Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40