Թբիլիսիում մեկնարկել են թումանյանական օրերը. Երեւանն ու Թբիլիսին կհամագործակցեն

26.10.2019 12:36
1540

Հոկտեմբերի 24-26-ը, Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ, Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում Թումանյանական օրեր են: Հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է: 

Երեւանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այնուհետ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ուղեկցությամբ, Երեւանի փոխքաղաքապետն ու պատվիրակության անդամները ծանոթացել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության եւ երիտասարդության կենտրոնի գործունեությանն ու պայմաններին: Կենտրոնի նախակրթարան է այցելում շուրջ 50 երեխա:

Երեւանյան պատվիրակության անդամներն այցելել են նաեւ Թբիլիսիի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել հայ մեծերի շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնանորոգվում է: Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է շինհրապարակ եւ ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նշել է, որ մշակութային օջախի խարխուլ շենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը հիմնադրման օրվանից մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայ-վրացական բարեկամական հարաբերություններում:

Երեւանն ու Թբիլիսին կհամագործակցեն նաեւ քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երեւանի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի մայրաքաղաք այցելած ավագանու խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Թբիլիսիի գործընկերների հետ: Կողմերը նախանշել են այն ուղղություններն ու քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնցում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ձեւաչափերին՝ երկուստեք կարեւորվել է փորձի փոխանակումն ու փոխայցերի ակտիվացումը: Երեւանի ավագանու անդամները Թբիլիսիի գործընկերին հրավիրել են փոխադարձ այցով լինել Երեւանում:

armtimes.com

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12