«Թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի վրա». Դ. Բաբայան

10.07.2022 13:07
2668

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ հարևանների հետ հարաբերությունները պետք է շտկվեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտվեն:

«Հարևանների հետ հարաբերությունները պետք է շտկվեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտվեն: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա, որովհետև Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան:

Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել: Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում: Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ եթե խոսում ենք պետությունների հարաբերությունների փոխշահավետ զարգացման մասին, ապա վերջնագրերի տոնայնությունը և այդ փիլիսոփայությունն անընդունելի է:

«Ադրբեջանը վաղուց շրջանառության մեջ է դրել «Զանգեզուր» հասկացությունը, մեզ համար չկա նման հասկացություն: Ադրբեջանը բարձրաձայնում է, որ կա ՚Արևմտյան Զանգեզուր» հասկացությունը, որն օկուպացված է Հայաստանի կողմից: Դա մի մեծ տարածք է Գեղարքունիքի հարավային շրջաններով՝ Սևանա լիճ, Վայոց ձոր, Սյունիքի մարզ:

Եթե մենք ճիշտ աշխատենք, նրանց այդ թեզերը այդպես կմնան հայտարարությունների մակարդակում:

Ագրեսորի ախորժակն ավելի է բացվում, երբ նրա վերջնագրերը ընդունվում են, մենք երբեք չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք: Պիտի մարդ աննորմալ լինի, որ խաղաղությունը չգերադասի պատերազմից, բայց այդ ձգտումը պետք է լինի իրատեսական, և այդ խաղաղության ձգտումը պետք է կիսի նաև Ադրբեջանը, և ես այդ տեսակետից չեմ տեսնում որևէ քայլ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության քաղաքականությունը և շարունակում է իր ծավալապաշտական քայլերը»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

galatv.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40