Թեհրանում ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը

19.07.2022 16:46
1098

 Թեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ  Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է  Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Սադաբադ պալատում հանդիպումներն ու խորհրդի նիստը ընթանում են մամուլի համար փակ ֆորմատով։

Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։

Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ նախատեսվում է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։

Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստից առաջ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Էրդողանը հանդիպել է նաև Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիին:

Թեհրան մեկնած թուրքական պատվիրակության կազմում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25