Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք

28.02.2024 12:38
731

Այսօր առավոտյան Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք։

Համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի խոսքով` երկու ադրբեջանցի զինծառայողներ են եղել, նրանցից մեկը հետ է փախել, մյուսին գտել են հայ պայմանագրայինները։

Հովսեփյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ գիշերվանից ադրբեջանական մոտակա դիրքում անհանգիստ է եղել, ենթադրում է՝ ներքին վեճ է եղել, հավանաբար այդ պատճառով էլ երկու զինծառայողներ փախել ու հայտնվել են հայկական կողմում։

Ավելի ուշ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում, Տեղի հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով, Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։

Բաքուն իր հերթին հայտնում է, որ առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։

Դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40