Աշխատանքային շաբաթվա մեկնարկին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը քննարկում անցկացրեց աշխատակազմի հետ։
Քննարկվեցին տարեվերջին կայանալիք միջոցառումներին առնչվող հարցերը։ Օրակարգում է նաև ձմեռային սեզոնին առնչվող աշխատանքների կատարումը և կազմակերպումը։
Համայնքի ղեկավարը ծանոթացավ նաև ընթացիկ հարցերին, պահանջներին և դրանց հնարավոր լուծումներին։