ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

14.12.2018 11:34
1654

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր մասնակցեց մարզի Տեղ խոշորացված համայնքում համայնքային կենտրոնի եւ քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։ Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի, իսկ համայնքային կենտրոնը՝ վերակառուցվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումներ եւ տեղական զարգացում» ծրագրի շրջանակներում: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ։ Այսօր բացման արարողությանը ներկա էին այս բոլոր կառույցների ներկայացուցիչները: Հյուրերին իրենց երգուպարով ողջունեցին Տեղի դպրոցականները: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհավորեց բոլորին եւ նշեց, որ չնայած դեռ շատ անելիքներ կան, ինքը վստահ է, որ այս նոր հնարավորություններով ու ենթակառուցվածքներով համայնքի ղեկավարն ու աշխատակազմը կկարողանան նոր խնդիրներ դնել իրենց առջեւ եւ լուծել: Պարոն Տերտերյանը տեղեկացրեց, որ մոտ ապագայում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում բնակիչներին նաեւ պետական ծառայություններ կմատուցվեն եւ նրանք քաղաքային կամ մարզային կենտրոններ հասնելու կարիք չեն ունենա: Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով այս ամենի իրականացման մեջ ներդրում ունեցած բոլոր գործընկերներին, ասաց, որ շատ հաճելի միջավայր է ստեղծվել ու Տեղի բնակիչներն արդեն կարող են պահանջել սպասարկման նոր որակ՝ համահունչ այս գեղեցիկ կառույցին: Ելույթ ունեցան նաեւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության միջազգային համագործակցության բաժնի պետ Զառա Ալլահվերդյանը, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կատրին Շեֆերը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: Այնուհետեւ ներկաները ծանոթացան նորաբաց կենտրոնի շենքային պայմաններին, տեխնիկական հնարավորություններին եւ աշխատակիցներին ու շնորհավորեցին միմյանց տեղցիների պատրաստած ազգային հյուրասիրության բացօթյա սեղանի շուրջ: Ծրագրի շրջանակներում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են հիմնվել նաեւ Սյունիքի Տաթեւ, Գորայք, Մեղրի համայնքներում: Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել այստեղ իրականացվող վարչական գործընթացները: Տեղ համայնքի կենտրոնի վերակառուցման ծրագիրը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացրել է Համաշխարհային բանկի աջակցությամբ, եւ այսուհետ հնարավորություն կա շենքն օգտագործել նաեւ որպես հավաքատեղի՝ համայնքային ժողովների, քննարկումների համար: Շինարարության արժեքը 70,453,032 դրամ է, ծրագրի ընդհանուր արժեքը`76,858,699 դրամ: Համայնքի ներդրումը` 5,380,111 դրամ է, որից 4,595,040 դրամը տրամադրել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Վերակառուցված համայնքային կենտրոնին նաեւ 226 հազար դրամի գույք է հատկացվել:

syunik.mtad.am

              

 

 

 

 

 

 

 

 

 

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13