Տեղական գանձապետական բաժինների գործառույթները վերապահվելու են համայնքապետերին

02.06.2014 19:00
2031

Ըստ armlur.am-ի` այս տարվա մայիսի 15-ից տեղական գանձապետական բաժինների գործառույթները վերապահվելու են համայնքապետերին: Հաշվի առնելով այն փաստը, որ համայնքապետարանները դեռեւս ապահովված չեն համապատասխան մասնագետներով, որոնք կարող են կատարել ՏԳԲ-ների գործառույթները, այդ փոփոխությունը համայնքապետերը համարում են ժամանակավրեպ: Իսկ մինչ այդ, կայքը  տեղեկացնում է, որ Կապանի, Սիսիանի ՏԳԲ-ները մեկ ամսից ավելի է, ինչ լուծարված են: Կապանի ՏԳԲ-ի աշխատակիցները հինգն են, իսկ Սիսիանինը` չորսը: Այս ընթացքում գործազուրկ դարձած նախկին աշխատակիցներից միայն մեկին է հաջողվել աշխատանք գտնել»:

Աշխատանքի ամբողջական ավտոմատացման արդյունքում տեղական գանձապետական բաժինների լուծարման գործընթացը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:

Թագուհի Ստեփանյանը Մեղրու ՏԳԲ-ի պետն է: Այս քաղաքի ՏԳԲ-ն լուծարման գործընթացում է, որի արդյունքում գործազուրկ է մնում երեք մարդ: «Բայց մինչեւ հունիսի 1-ը գործարքները կարող ենք կատարել: Մեղրիի տարածաշրջանում 13 համայնք ունենք, բոլոր համայնքապետերն էլ խոստովանում են, որ իրենց համար դժվար է լինելու: Իրենք էլ դեմ են, որ ՏԳԲ-ները փակվեն: Դեռ նախաձեռնությամբ հանդես չենք եկել, բայց մտածում ենք այդ մասին: Քանի որ համայնքապետերը հաստատ մեծ խնդիրների առաջ են կանգնելու: Բայց ինչպես միշտ, ոչ մի պաշտոնյա լսել անգամ չի ուզում այս մասին», - հուսահատված տիկին Թագուհու խոսքերն է փոխանցում armlur.am-ը: Նա մտահոգված է, քանի որ Մեղրիում աշխատատեղ չկա. «Մեղրին փոքրիկ, հեռավոր քաղաք է, որտեղից գտնենք աշխատանք: Ունեմ առաջատար երկու մասնագետ, որոնք շատ լավ տիրապետում են իրենց մասնագիտությանը, բայց այսօր ստիպված են մնալ գործազուրկ»:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08