Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները

24.06.2022 11:46
891

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել իր գործընկերոջը Բելառուսի դատախազության համակարգի 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ դատախազությունն էլ շուտով բոլորում է 104-ամյակը, և նման պատկառելի կենսագրությունը երկու երկրների պարագայում էլ խոսում է դատախազությունների՝ որպես պետականության պահպանության, օրենքին և հասարակությանը ծառայելու ակունքներում կանգնած կայացած համակարգեր լինելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության մակարդակն ու արդյունքները, որոնց շարունակում է նպաստել 2005թ. Մինսկում ստորագրված՝ Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի կենսագործումը:

Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ջերմ բարեմաղթանքների համար: Նա վստահություն է հայտնել, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը կամրապնդի ԱՊՀ գոտում հանցավորության զսպման և հակազդման ոլորտում անդամ երկրների գործակցությունը, կնպաստի փորձի փոխանակմամբ և նոր անելիքների նախանշմամբ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ի հատ եկող ընդհանուր մարտահրավերներին համատեղ ուժերով առավել արդյունավետ դիմակայելու գործին:

 Կողմերն ընդգծել են հատկապես քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում դատախազությունների սերտ գործակցության բարձր արդյունավետությունը, քննարկել են երկու երկրների դատախազությունների ներուժի զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40