Տեղական զարգացում միջազգային գործընկերությամբ. Վանք-Կալեր կամրջի դիտարկումը

02.07.2025 10:23
567

Հուլիսի 1-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը , համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը՝ Հայաստանում Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին դիտարկեցին Վանք և Կալեր գյուղերը մայրուղուն կապող վերանորոգված կամրջի գործարկման ընթացքը։

Պատվիրակության կազմում էին Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Ուրսուլա Լոյբլին, GIZ և SDC կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մեղրի համայնքի ղեկավարն իր երախտիքի խոսքն է ուղղել գործընկերներին, ապա շնորհակալագրեր հանձնել՝ համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի աջակցության և արդյունավետ համագործակցության համար։

Նշենք, որ նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության, Գերմանիայի ու Շվեյցարիայի կառավարությունների և Մեղրիի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակում, իսկ ընդհանուր արժեքը կազմել է 65 մլն դրամ, որի 55%-ը համաֆինանսավորել է կառավարությունը։

Համայնքի ներդրման ֆինանսավորմանը զգալի աջակցություն է ցուցաբերել GIZ-ը։

Կամուրջը վերանորոգվել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից։

Վերանորոգված կամուրջը էական նշանակություն ունի համայնքի համար՝ ապահովելով անխափան մուտք ավելի քան 1,200 հեկտար բերրի հողատարածքներ, հեշտացնելով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40