ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

08.02.2019 12:02
1612

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում բնակչության կողմից հաճախ են բարձրաձայնվում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հետ կապված հարցեր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է.

Բնակչությանը շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ապահովելով արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն և հոսպիտալացում: Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) ապահովում է անվճար շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը հետևյալ իրավիճակներում`

1) հանկարծակի առաջացած հիվանդությունների դեպքերում,

2) դժբախտ պատահարների դեպքերում,

3) քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն,

4) վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն,

5) արտակարգ իրավիճակների ժամանակ:

Բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը:

Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքային բնակավայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի` կանչի վայր ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից: Գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն՝ կախված գյուղական համայնքի հեռավորությունից և տեղանքային, կլիմայական պայմաններից: Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն ցուցաբերում է առավելագույնը 30 րոպեի ընթացքում: Այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը տվյալ պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն: Վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխումը համապատասխան պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն կատարվում է անհապաղ:Պացիենտների հոսպիտալացում շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) իրականացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում` անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից, հաշվի առնելով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում տվյալ պրոֆիլի վերակենդանացման ծառայության և տվյալ պրոֆիլի մահճակալների առկայությունը: Շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտները ենթակա են անհապաղ բժշկական քննության և, անհրաժեշտության դեպքում, պարտադիր հոսպիտալացման` անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ազատ տեղերի առկայությունից: Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխված պացիենտների հոսպիտալացման անհարկի մերժման դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը՝ տվյալ հերթափոխի ավագ բժշկի կողմից:

 

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25