Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը

22.02.2023 14:17
1114

Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքում 8-րդ կիլոմետրում գերխոնավացած լանջի փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը։

Հանձնաժողովի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, ճանապարհի վերակառուցումը նախագծած կազմակերպության, շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի անդամները եղել են շինհրապարակում, տեղում դիտարկել առկա խնդիրը։ Դաշտային այցին հաջորդած մասնագիտական քննարկման ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ՝ պարզելու գրունտների գերխոնավեցման պատճառները։

Դիտարկվել է Որոտան բնակավայրի տարածքում ճանապարհը նոր ծրագրով կառուցելու հնարավորությունը։ Քննարկվել են նաև այլ հարցեր։

Մասնագիտական բազմակողմանի հետազոտությունների արդյունքներն ունենալուց հետո կհստակեցվեն ճանապարհի տվյալ հատվածի վերակառուցման հետ կապված խնդիրները։ 

Նշենք, որ վերակառուցվող Որոտան-Խոտ 10.3կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24